02:00 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Սկանդալային հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովան իր ծննդյան օրն անձամբ է բարեմաղթանքներ հղել իր հետևորդներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովան այսօր նշում է ծննդյան 34–ամյակը։ Այս օրերին նա սիրեցյալի՝ բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ հանգստանում է Թաիլանդում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ОЛЬГА БУЗОВА / OLGA BUZOVA (@olgabuzova_news)

Բուզովան արդեն հասցրել է գեղեցիկ ծաղկեփնջեր և նվերներ ստանալ։ Իսկ սիրեցյալն անակնկալ է պատրաստել ոչ միայն մի փունջ կարմիր վարդերի տեսքով, այլև նա ջութակահար է հրավիրել իրենց հյուրանոցային համար։  Մանուկյանը ռոմանտիկ տանգոյի է հրավիրել Բուզովային։

Instagram Stories Ольги Бузовой
Բուզովան և Մանուկյանը տանգո են պարում

Երգչուհին իր ծննդյան օրը նաև նոր երգ է ներկայացրել և իր հետևորդներին մաղթել, որ նրանց կյանքից սերն անպակաս լինի։

Նշենք, որ Բուզովան ու Մանուկյանն արդեն միասին են ապրում, իսկ հաջորդ տարվա ամռանը մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները, ամուսնանալ և տեղափոխվել երգչուհու նոր բնակարան, որն Օլգան 120 միլիոն ռուբլով գնել է էլիտար բնակելի թաղամասում։ Երիտասարդներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին համացանցում ակտիվ քննարկում էին զույգի նշանադրության մասին լուրերը։ Հաղորդավարուհին անձամբ էր հրահրել այդ թեման, քանի որ Instagram-ի իր էջում լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որոնցում երևում էր, որ նրա մատնեմատին մատանի կա:

Նշենք, որ Բուզովայի և Մանուկյանի հարաբերությունների մասին երկրպագուները սկսեցին խոսել «Լայքեր» տեսահոլովակից հետո, որում բլոգերը հանդես էր գալիս որպես երգչուհու կողակից: Իսկ դեկտեմբերի 30-ին Դավիթն ու Օլգան համատեղ տեսահոլովակ ներկայացրին «Մանդարինկա» երգի հիման վրա:

Ըստ թեմայի

Բաղդասարյանից մինչև Բուզովա. ինչպես են հայ խելացիները պարտվում ուղեղների մարտում
«Բարի գալուստ, Օլյա ջան». ինչպես են Բուզովային դիմավորել Երևանում
Հայերի հպարտությունը և մեր բակի տղաները. ինչու է Բուզովան ակադեմիկոս Հովհաննիսյանից հայտնի
թեգերը:
տեսանյութ, ծնունդ, Օլգա Բուզովա

Գլխավոր թեմաներ