14:29 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14710

Նա հիշեցրել է SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին, որտեղ կարևորվում է միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի գործակալ Ռենե Մասիսը կարծում է, որ Դրեզդենում անցկացվող SemperOpernball փառատոնի բացման միջադեպից հետո լավագույն դեպքում առնվազն պետք է ներողություն խնդրեին տիկին Մանթաշյանից:

Նա SEMPER OPERNBALL-ի` մամուլին տված հաղորդագրությանը պատասխան նամակ է գրել, որը հայ երգչուհին հրապարկել է Facebook-ի իր էջում։

«Հարգելի՛ պարոն Ֆրեյ, Ձեր հոդվածում դուք, կարծես թե, միտումնավոր խառնում եք տարբեր խնդիրներ` փաստերը խեղաթյուրելու համար: Դուք նաև միտումնավոր կերպով փորձում եք խրթին ձևով բացատրել արվեստի ոլորտում ներգրավված կազմակերպությունների աշխատանքի եղանակները»,–գրել է Ռենե Մասիսը:

Նա հիշեցրել է, որ մի կողմից անընդհատ խոսվում է SemperOpernball-ի մարդկային ու մշակութային արժեհամակարգի մասին, կարևորվում միջոցառումներին բոլոր ազգերը ներկայացնող կատարողների, այդ թվում` հայերի մասնակցությունը:

Մյուս կողմից, առկա է հակասություն, որը ծագել է պարոն Էյվազովի կողմից տիկին Մանթաշյանի հետ «քաղաքական դրդապատճառներով» ելույթ ունենալուց հրաժարվելու հետևանքով, ինչը հանգեցրել է Մանթաշյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության չեղարկմանը:

Ռուզան Մանթաշյանը պիտի երգեր. երգչուհու գործակալը պատասխանել է ադրբեջանցի տենորին

«Կարելի է մտածել, որ դուք ստիպված եք եղել դա անելու ձեր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով: Սա ձեր ցանկությունը չէ, սակայն փաստն այն է, որ Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը նախագծում չեղարկվել է: Լավագույն դեպքում դուք առնվազն պետք է ներողություն խնդրեիք տիկին Մանթաշյանից: Այդ դեպքում մենք կփորձեինք հարթել ստեղծված տհաճ իրավիճակը: Դուք անգամ հարկ չհամարեցիք անձնական կապ հաստատել»,–գրել է Մանթաշյանի գործակալը:

Դու պիտի հիշվես որպես արտիստ, ոչ թե ատելության կրող. Ռենե Պապեն` ադրբեջանցուն

Նա հիշեցրել է, որ Ֆրեյը հունվարի 15-ի իր մամուլի հաղորդագրության մեջ «գոռոզ ու վիրավորական կերպով» մերժել է բերվող կոնկրետ փաստարկները:

«Նման քայլով արդյո՞ք դուք ցանկանում եք, որ մենք լրացուցիչ քայլ կատարենք ու այս վեճը տեղափոխենք այլ հարթակ»,–հարցրել է Ռենեն Մասիսը:

Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` ազգությամբ ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Հայտարարության համաձայն` համերգի կազմակերպիչները հանել են հայ երգչուհու ելույթը։

Փառատոնի կազմակերպիչներն էլ հայտարարություն տարածեցին` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշեց, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։

Ըստ թեմայի

Ադրբեջանցի երգիչը Ռուզան Մանթաշյանի վերաբերյալ հայտարարություն է արել
Էյվազովի փոքրիկ թուլությունը. ադրբեջանցի տենորը հայկական ժամացույց է նախընտրում. լուսանկար
Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և ոսկե մեդալ նվաճել
թեգերը:
հայ, ադրբեջանցի, Սկանդալ, Յուսիֆ Էյվազով, օպերա, Ռուզան Մանթաշյան

Գլխավոր թեմաներ