09:15 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
323 0 0

Ենթադրյալ մարդասպանը հունվարի 14–ին դանակով գնացել է Գրիգորյանի տուն` իր հետ տանելով բենզինով լի պլաստիկից շիշ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Պարզվել են Ուզբեկստանի մայրաքաղաքում անվանի հայ դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանի սպանության հանգամանքները։ Sputnik Ուզբեկստանը, հղում անելով մայրաքաղաքի դատախազությանը, գրում է, որ հանցագործության հիմնական դրդապատճառը կողոպուտն է եղել։

Դատախազության հաղորդագրության համաձայն` մահացածն ու մարդասպանը ծանոթ են եղել։ Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ ուզում էր սպանել Գրիգորյանին, գողանալ նրա արժեքավոր իրերը և փողերը։ Այդ նպատակով չարագործը հյուր է գնացել դիզայներին։

Հունվարի 14–ին նա, դանակով զինված, գնացել է Գրիգորյանի տուն։ Ենթադրյալ մարդասպանն իր հետ բենզինով շիշ է տարել։ Մտնելով տուն` նա իսկույն դանակով մի քանի հարված է հասցրել Գրիգորյանին, որոնց հետևանքով դիզայները տեղում մահացել է։

Հանցագործության հետքերը թաքցնելու համար կասկածյալն այրել է բնակարանը, այնուհետև հեռացել է` փակելով դուռը։ Նա Գրիգորյանի բնակարանից գողացել է 625 դոլար, iPhone ականջակալներ և երկու սմարթֆոն, ինչպես նաև էլեկտրոնային սիգարետ և Captiva մակնիշի ավտոմեքենայի բանալիները։

Ձերբակալության պահին իրավապահ մարմինների աշխատակիցները նրա մոտ գտել են 400 դոլար, AirPods ականջակալները և էլեկտրոնային սիգարետը։ Հետաքննությունը շարունակվում է։

«Անկրկնելի Նարիման Գրիգորյան». Ուզբեկստանում ցնցված են հայ դիզայների սպանությունից

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարիման Գրիգորյանի ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է։ Տղամարդուն, որի ինքնությունը չի բացահայտվում, դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Սպանությունը տեղի է ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Դիզայների դիակը, որի վրա բռնության հետքեր են եղել, հայտնաբերվել է բնակարանում։

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։

թեգերը:
գողություն, դիզայներ, Սպանություն, Տաշքենդ, Ուզբեկստան, Նարիման Գրիգորյան

Գլխավոր թեմաներ