10:44 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
595 0 0

2020թ. հունվարի 18-ին Հայ եկեղեցու իրավունքի խախտում չի արձանագրվել, և համաձայնությունը եղել է միայն 2020 թվականի համար։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Երուսաղեմի Հայոց թեմի դիվանապետ տեր Հովնան Բաղդասարյանը մեկնաբանել է Բեթղեհեմում հայ և հույն հոգևորականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը և մանրամասներ հայտնել։  

Նշենք, որ հայերն այնտեղ Սուրբ ծնունդը նշում են հին տոմարով՝ հունվարի 18-19-ին: Այդ օրը հերթական միջադեպն է գրանցվել հայ և հույն եկեղեցու սպասավորների միջև։

Հույները պահանջել են խնկարկության ժամանակ Սուրբ ծննդյան տաճարից հանել հայկական սրբապատկերը, ավետարանն ու մոմակալները, ինչը մերժվել է։ Հենց դա էլ դարձել է կռվի պատճառ։

Տեր Հովնան Բաղդասարյանը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ըստ ստատուս քվոյի, իրավունք ունի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշելու Բեթղեհեմի Սուրբ ծննդյան տաճարում:
Եվ կրկին նույն ստատուս քվոյով երեք համայնքների (հայ, հույն և լատին) կողմից նախապես պատրաստված ծրագրի՝ հունվարի 18-ին, ժամը 11:00-ին Սրբոց  Յակոբեանց Միաբանությունը՝ հանդիսապետությամբ Երուսաղեմի հայ պատրիարքի և ուխտավոր ժողովրդի, հանդիսավոր մուտք է գործում Սուրբ Ծննդյան տաճար:

Հայոց Սուրբ ծննդյան տոնի օրը, Ծննդյան սուրբ Այրը 24 ժամ պատկանում է հայերին: Սուրբ Այրի խորանի վրա տեղադրվում են հայկական սրբապատկերներ, ավետարան և երկու մոմակալ:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս. Սուրբ ծնունդը` լուսանկարներում

«Հունովարի 18-ին, հայոց Ճրագալույցի պատարագից հետո, հույները իրավունք ունեն Սուրբ Այրի մեջ խնկարկություն անելու: Այս տարի սակայն, նրանք պահանջեցին իրենց խնկարկության ժամանակ հանել Սուրբ Այրի հայկական սրբապատկերը, ավետարանը և մոմակալները ու իրենց սրբապատկերը դնել։ Դա մերժվեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության կողմից, որի արդյունքում տեղի ունեցավ ծեծկռտուք»,–գրել է նա: Տեր Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել է, որ բանակցությունների արդյունքում և Պաղեստինի նախագահ մեծարգո պարոն Մահմուդ Աբբասի անձնական խնդրանքին ընդառաջելով, որոշվել է արտոնել միայն 2020 թվականի համար առանց մեր սրբապատկերը, ավետարանը և մոմակալները հանելու, հույների խնկարկության ժամանակ իրենց սրբապատկերը բռնել Սուրբ Այրի խորանի դիմաց:

Բաշար Ալ–Ասադի անունից սիրիահայերին շնորհավորել են սուրբծննդյան տոնի կապակցությամբ

«Խնկարկության ժամանակ ոստիկանները բռնեցին հույների սրբապատկերը, որը խնկարկությունից անմիջապես հետո դուրս բերվեց Սուրբ Այրից»,–գրել է հոգևորականը: Նա նշել է, որ կարևոր է արձանագրել, որ 2020թ. հունվարի 18-ին Հայ եկեղեցու իրավունքի խախտում չի արձանագրվել, և համաձայնությունը եղել է միայն 2020 թվականի համար:

Տոնից հետո կողմերը ժողով պիտի գումարեն և խնդիրը լուծեն՝ հիմնվելով ներկայացված փաստաթղթերի վրա:

Ըստ թեմայի

Թրամփի աղջիկն ու փեսան Երուսաղեմում կմասնակցեն ԱՄՆ դեսպանատան բացմանը
Ֆրանկոֆոնիան ու Երուսաղեմը. ինչից են Երևանում խոսում կորեական ու արաբական դիվանագետները
Իսրայելի իշխանությունը ներողություն է խնդրել Երուսաղեմում հայերի վրա հարձակման համար
թեգերը:
պատարագ, Հայ Առաքելական Եկեղեցի, Սուրբ ծնունդ, Ծեծկռտուք, քահանա, հույն, հայ, Երուսաղեմ

Գլխավոր թեմաներ