06:28 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Կասկածյալը հեռացել է դեպքի վայրից, նրան փնտրում են։ Կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել, 5-ը` տուժել։ Ոստիկաններն ու բժիշկները վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Անհայտ անձը կրակ է բացել Ամերիկայի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: Տեղեկությունը հրապարակվել է քաղաքի ոստիկանության Twitter–ի էջում։

Գերատեչսությունից նշել են, որ կասկածյալը թաքնվել է դեպքի վայրից, նրան փնտրում են։ Կրակոցների հետևանքով մեկ մարդ է մահացել, 5-ը` տուժել։

Ոստիկաններն ու բժիշկները վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել։ NBC News–ը գրում է, որ տուժածներին ծայրահեղ վիճակում հիվանդանոց են տեղափոխել։ Fox հեռուստաալիքը, հղում անելով հիվանդանոցին, հայտնում է, որ վիրավորները 9-55 տարեկան են։

Հրաձգություն ամերիկյան Յուտա նահանգում. կան զոհեր և վիրավորներ

Նախօրեին կրակոցներ են հնչել նաև Լաս Վեգասի առևտրի կենտրոնում։ Հրաձգության հետևանքով երեք մարդ հրազենային վնասվածք է ստացել։

Ոստիկանության վարկածով` պատճառը մի խումբ մարդկանց միջև ծագած վեճն է։ Կրակողը փախել է դեպքի վայրից։

Ըստ թեմայի

Հրաձգություն ուտելիքի փառատոնի ժամանակ. 3 մարդ մահացել է, 15–ը` տուժել
Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին
Հրաձգություն ԱՄՆ–ում. զբոսաշրջային քաղաքում ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են մահացել
Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար
թեգերը:
Վիրավոր, Վաշինգտոն, ԱՄՆ, կրակոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ