19:48 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
385 0 0

Գիտականորեն ապացուցվել է, որ կորոնավիրուսի փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածում է գտել մահացու կորոնավիրուսը Հայաստանի Հանրապետության 3 քաղաքացի կա։

Ինչպես տեղեկացնում է Չինաստանում ՀՀ դեսպանությունը, մշտապես քայլեր է ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ: «Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հայաստանի երեք քաղաքացիների հետ, որոնք ներկայումս գտնվում են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում։ Առայժմ նրանց վարակված լինելու մասին տվյալներ չկան։  Մենք կոչ ենք անում Չինաստանում բնակվող Հայաստանի բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարներն ու բնակության հասցեները ուղարկել Հայաստանի դեսպանատան էլեկտրոնային փոստին armchinaembassy@mfa.am հաստատել անմիջական կապ»,–ասված է դեսպանության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արդեն Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 վարակման դեպք՝ 56 մահվան ելքով:

Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1975–ի. մահացել է 56 մարդ

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափեք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
  • օգտագործեք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափեք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելեք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցեք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացեք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
  • մի զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմեք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

ՀՀ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։

Ըստ թեմայի

Արգելվել է Չինաստանից կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստան
Չինաստանում վարակվածների համար շարժական մեկուսարաններ են տեղադրել. տեսանյութ
Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը
թեգերը:
կորոնավիրուս, հայ, Հայաստան, Չինաստան

Գլխավոր թեմաներ