05:50 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2310)
540 0 0

Լեգենդար բասկետբոլիստի հետ միասին մասնավոր ուղղաթիռում եղել է ևս ութ մարդ։ Բրայանտից բացի մահացել է նաև նրա 13-ամյա դուստրը՝ Ջիանա Բրայանտը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի`հունվարի 26-ի երեկոյան կործանված ուղղաթիռի օդաչուն հայ է եղել։ Արա Զոբայանը 50 տարեկան էր։ Տեղեկությունը հաղորդում է ամերիկյան heavy.com պարբերականը։ Զոբայանի մասին հայտնի է, որ նա մտերիմ է եղել Բրայանտի ընտանիքի հետ։

Կուբանում մասնավոր ուղղաթիռ է վթարի ենթարկվել, օդաչուն մահացել է. տեսանյութ

Пилот разбившегося в Калабасас вертолета Ара Зобаян
© Photo :
Արա Զոբայան

Ուղղաթիռի մեջ եղել է 9 մարդ, որից երեքը՝ անչափահաս։ Ուղղաթիռում են եղել Քոբի Բրայանտը, նրա 13-ամյա դուստր Ջիանա Բրայանտը, բասկետբոլային մարզիչ Ջոն Ալբոտելին, նրա կինը՝ Քերին, դուստրը՝ Ալիսան, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերը և նրա դուստրը՝ Փայթոնը, օդաչու Արա Զոբայանը։ Ուղղաթիռը մեկնել է Թաուզանդ Օքս քաղաքի «Մամբա» մարզական ակադեմիա, որտեղ պետք է տեղի ունենար բասկետբոլային խաղ։

​Ուղղաթիռը կործանվել է Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքի երկնքում։ Ավիաաղետի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները՝ խիտ մառախուղը։

Ջիանա Բրայանտը բասկետբոլիստի չորս երեխաներից մեկն էր։

​Քոբի Բրայանտը հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում։ Նա զբաղեցրել է չորրորդ տեղը NBA պատմության մեջ ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում։ 2018թ.-ին «Թանկարժեք բասկետբոլ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. կան տուժածներ

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2310)

Ըստ թեմայի

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահը չկարողացավ զսպել արցունքները. տեսանյութ
Ավիավթար ԱՄՆ-ում․ զոհերի թվում երեխաներ կան
Ալմաթիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվն աճում է. նորածինը ողջ է մնացել
թեգերը:
հայ, Քոբի Բրայանտ, ավիավթար, Օդաչու, ուղղաթիռ

Գլխավոր թեմաներ