03:13 27 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.39
  • GBP619.28
  • EUR520.92
  • RUB7.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Օդանավակայանից հայտնել են, որ կործանված ինքնաթիռը պատկանել է Ariana Afghan Airlines-ին, սակայն տեղեկություններ կան, որ օդանավը Աֆղանստանի բանակինն է եղել։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Աֆղանստանի արևելքում գտնվող Ղազնի նահանգում այսօր ինքնաթիռ է կործանվել։ Ariana News գործակալությունը ավիաաղետի մասին հայտնում է Twitter-ում։

​Տեղեկություններ կան, որ ինքնաթիռում 83 ուղևոր է եղել: Որոշ ԶԼՄ–ներ տեղեկացնում են, որ օդանավը Հերաթ քաղաքից ուղևորվել Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ։

ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով` կործանված ինքնաթիռը պատկանել Է Աֆղանստանի բանակին:

Հերաթի օդանավակայանից էլ Ariana News-ին հայտնել են, որ օդանավը պատկանել է Ariana Afghan Airlines-ին և Հերաթից մեկնել է Դելի, ինքնաթիռում եղել է 110 մարդ:

Քոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայ էր. լուսանկար

Ըստ թեմայի

Իրանում Boeing–ին երկու հրթիռով են հարվածել. New York Times–ը տեսանյութ է հրապարակել
Իրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման գործով կան ձերբակալվածներ
Իրանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է և արտակարգ վայրէջք կատարել
թեգերը:
կործանում, ինքնաթիռ, Աֆղանստան

Գլխավոր թեմաներ