00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հատուկ դիմակները վերջացել են». Չինաստանում գտնվող հայ երիտասարդը` կորոնավիրուսի մասին

© AP Photo / Aaron FavilaПассажиры из Китая в медицинских масках в Международном аэропорту Манилы (23 января 2020). Филиппины
Пассажиры из Китая в медицинских масках в Международном аэропорту Манилы (23 января 2020). Филиппины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չինաստանում գտնող հայ երիտասարդը պատմում է կորոնավիրուսի հետևանքով այս պահին Չինաստանում տիրող իրավիճակի մասին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Չինացի ժողովուրդը երկու մասի է բաժանվել. մի մասն ընդհանրապես հրաժարվում է դիմակներ կրել` վստահ լինելով, որ չի վարակվի կորոնավիրուսով, մյուս մասն էլ բնակարաններից դուրս չի գալիս, որպեսզի չվարակվի։

Sputnik Արմենիան կապ է հաստատել Չինաստանի Սիան քաղաքում գտնվող Տիրան Հովհաննիսյանի հետ, որը այտեղ է կրթություն ստանալու նպատակով։

Встречающие спец.рейса из Хургады в аэропорту Звартноц (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ջերմաչափում և արտաքին զննում. կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան պետք է բացառել

Այս պահին Չինաստանի մի շարք քաղաքներում օդանավակայանները փակ են, չեն աշխատում արագ գնացքները։ Ուսումնական հաստատությունները ևս փակ են, դասերը կրկին մեկ շաբաթով են հետաձգվել։

Տիրանի խոսքով` բոլոր հասարակական վայրերում մարդկանց միայն ջերմությունն են չափում։

«Հունվարի 26-ի առավոտյան Սինգապուրից Սիան չվերթ է եղել։ Թռիչքից առաջ ուղևորներից ոչ մեկ ջերմություն չի ունեցել, սակայն թռիչքի ընթացքում պարզվել է, որ նրանցից մեկը հիվանդ է կորոնավիրուսով։ Ինչպես գրել են չինական լրատվամիջոցները, թռիչքից հետո մոտ 100 ուղևոր կասկածվել են կորոնավիրուսով վարակվելու մեջ»,–պատմում է Տիրանը և ընդգծում, որ մասնագետներն ասում են` կորոնավիրուսը կարող է ունենալ նաև գաղտնի շրջան, որը տևում է 10-15 օր։

ԱԳՆ–ն հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից

«Այժմ երբ մենք գնում ենք սուպերմարկետ և ինչ–որ բան ենք գնում, բերում ենք տուն և սպիրտով ախտահանում։ Այստեղ մարդկանց խորհուրդ են տալիս շատ սխտոր և թունդ օղի օգտագործել, իսկ տան ջերմաստիճանը պահել 20 աստիճանից բարձր»,–ասաց նա։

Տիրանը մտադիր է փետրվարի 1–ին վերադառնալ Հայաստան, քանի որ Չինաստանում մնալն արդեն վտանգավոր է համարում։ Նրա հետ միասին նույն թռիչքով Հայաստան կվերադառնան մոտ 25-30 հայ երիտասարդներ։

«Ըստ իմ ունեցած տեղեկության` Ուհան քաղաքում 3 հայ են մնացել։ Մենք նրանց հետ շփվում ենք սոցցանցերում առկա խմբերի միջոցով։ Ասում են, որ չնայած քաղաքից դուրս գալ չեն կարողանում, սակայն իրենց վատ չեն զգում, վարակված չեն»։

Китайские врачи в Ухане - Sputnik Արմենիա
Մարդիկ սարսափած են, ամենուրեք խուճապ է. Չինաստանում մոլեգնում է կորոնավիրուսը

Չինաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարել է, որ աշխատում է 24-ժամյա գրաֆիկով։ Դեսպանատունը էլեկտրոնային հասցե է տվել հայերին, որպեսզի ինչ–որ խնդիր ունենալու դեպքում կապ հաստատեն նրանց հետ։

Տիրանը նաև մեծ խնդիր է համարում, որ Չինաստանում սպառվել են հատուկ դիմակները (որոնք կարող են մոտ 95%-ով պաշտպանել վիրուսից)։

«Ես 10 հատ դիմակ եմ գնել հետդարձի համար, որ նվիրեմ իմ հայ ընկերներին, քանի որ նրանցից շատերը չեն հասցրել հատուկ դիմակներ գնել։ Շատերն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, այդ դիմակների գինը մոտ 5 անգամ բարձրացրել են»։

Երիտասարդը ցավով է նշում, որ երբեմն շատ չինացիներ, օգտվելով խառնաշփոթից, հավաքում են դեն նետած դիմակները, ինչ –որ կերպ վերանորոգում և կրկին վաճառում։

Կոնոնավիրուսը սկսել է տարածվել Ուհան քաղաքից, այն այս պահին լիովին փակ է` հնարավոր չէ, ոչ մտնել ոչ դուրս գալ։ Չինաստանի կառավարությունը նման կերպ փորձում է մեկուսացնել վարակակիրներին, որպեսզի վիրուսը չշարունակվի տարածվել։

Եղիազարյան. «Մեր պետական սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ հսկողություն է իրականացվում»

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը, կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Չինաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսի վարակման շուրջ 2835 դեպք՝ 81 մահվան ելքով, իսկ 460 մարդու վիճակը ծանր է։

Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Լրահոս
0