00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինան ուզում է ստեղծել սեփական առասպելը. ինչ է ակնարկել Զելենսկին Լեհաստանում

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցРабочий визит президента РФ В. Путина во Францию
Рабочий визит президента РФ В. Путина во Францию  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Լեհաստանի ելույթը` Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, ակնարկներ է պարունակել և բուռն արձագանք է գտել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Լեհաստանում, ԽՍՀՄ-ին անվանել է Երկրորդ աշխարհամարտի մեղավորներից մեկը։ Նա նաև նշել է, որ Աուշվից (Օսվենցիում) համակենտրոնացման ճամբարն ազատագրել են Ժիտոմիրի և Լվովի դիվիզիաները։ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունները խլացրել են Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդանի Կիևին արած առաջարկի ազդեցությունը։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է, թե Վարշավան ինչ է ուզում ստանալ հարևանից։

Ջարդերի հերոսը

Սգո միջոցառումների առաջին օրը Լեհաստանի նախագահն ասել է, որ Աուշվիցում տեղի ունեցած արարողության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցում վեց միլիոն հրեաների հիշատակին, որոնք մահացել են այդ և այլ ճամբարներում, գետոյում։ Դիմելով ամբողջ աշխարհին` նա հիշատակել է նաև Կարմիր բանակի և խորհրդային ռազմագերիների մասին, որոնք եղել են համակենտրոնացման ճամբարի զոհերի թվում։ Զելենսկին, ելույթ ունենալով համակենտրոնացման ճամբարում, չի խոսել կարմիրբանակայինների մասին։

Глава Sputnik Эстония Елена Черышева, исполнительный директор МИА Россия сегодня Кирилл Вышинский и председатель комитета Государственной Думы РФ по международным делам Леонид Слуцкий во время пресс-конференции в Страсбурге - Sputnik Արմենիա
Կատարյալ անօրինականություն. եվրոպացիներին պատմել են Sputnik Էստոնիայի մասին

Ի դեպ, հաջորդ օրը հռետորությունը փոխել է նաև Լեհաստանի նախագահը։ Դիմելով Զելենսկուն` նա հիշեցրել է Կիևի և Վարշավայի շփման եզերի մասին. «Ես առաջարկել եմ պարոն նախագահին միասին հարգել լեհ և ուկրաինացի զինվորների հիշատակը, որոնք 1920թ.-ին դիմակայել են բոլշևիկյան հարձակմանը»։

Զելենսկին պատասխան ելույթում փորձել է ընդգծել Ուկրաինայի դերը Լեհաստանի ազատագրման մեջ։ «Մենք երբեք չենք մոռանա Լվովի 100–րդ դիվիզիայի հարվածային գումարտակի զինվորներին, որոնք հրեական ծագումով պոլտավացի Անատոլի Շապիրոյի ղեկավարությամբ մտել են ճամբար։ Առաջին ուկրաինական ճակատի 322-րդ դիվիզիայի զինվորների հետ միասին նրանք ազատագրել են ճամբարը», – ասել է Զելենսկին։

Ռեժիմների դավադրություն

Բայց ամենից աղմկահարույցը եղել են Զելենսկու խոսքերը Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսելու պատճառների մասին։

«Լեհաստանը և լեհ ժողովուրդն առաջիններից են իրենց վրա զգացել բռնատիրական ռեժիմների ազդեցությունը։ Դա հանգեցրել է պատերազմի և թույլ տվել նացիստներին գործարկել հոլոքոսթի մահաբեր թափանիվը», – մեղավորների է նշանակել Զելենսկին։

Անջեյ Դուդային հաճոյանալու նման ձգտումը կարող էր պայմանավորված լինել Զելենսկու նախօրեի սկանդալային ելույթով։ Ուկրաինայի միավորման օրը նա շնորհավորել է ժողովրդին և հիշեցրել, որ քաղաքացիական պատերազմի ժամանակ «Գալիչինայի մեծ տարածքը զբաղեցրել են լեհական զորքերը, Հյուսիսային Բուկովինան` ռումինները, իսկ Զակարպատյեն անցել է Չեխոսլովակիային»։

Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

Վարշավան և Պրահան ուշադրություն չեն դարձրել Զելենսկու ելույթին։ Իսկ Բուխարեստը, ինչպես հաղորդել են ռումինական ԶԼՄ–ները, բացատրություն է պահանջել։ Ռումինիայում Ուկրաինայի դեսպանն ամեն ինչ վերագրել է «սխալ թարգմանությանը և անհիմն մեկնաբանություններին», որի հետևանքով արտահայտությունը հնչել է «Հյուսիսային Բուկովինան գրավել են ռումինացիները»։

Девушка смотрит телевизор - Sputnik Արմենիա
Ռուսական հեռուստաալիքները կարող են փակվել. ՀՌՀ–ն դեմ է արտասահմանյան ալիքների հեռարձակմանը

Ռումինիայի համար Հյուսիսային Բուկովինայի պատմությունը ցավալի է, որովհետև այդ տարածքը Ավստրո–Հունգարական կայսրության կազմի մեջ էր, բայց 1918թ.-ին Բուխարեստին հաջողվեց այն վերցնել իր հսկողության տակ, սակայն 1940–ականներին ռումինները կորցրին այդ վերահսկողությունը։ Այդ ժամանակ Խորհրդային Միությունը Հյուսիսային Բուկովինան մտցրեց Ուկրաինական ԽՍՀՄ կազմի մեջ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիների դաշնակից ռումինական զորքերը կրկին գրավեցին երկրամասը, որն ազատագրվեց 1944թ–ին։ Ռումինացի պատմաբանները այդ իրադարձությունները մեկնաբանում են որպես «խորհրդային բռնազավթում»։

Մոսկվայում չեն ընդունել Լեհաստանի պաշտոնական հռետորությունն անվերապահորեն պատճենելու Կիևի ձգտումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ պատերազմի մեղավորների մասին Զելենսկու հայտարարության հետ. «Ուկրաինայի նախագահը համաձայն է լեհական ղեկավարության չափազանց սխալ տեսակետի հետ։ Այն վիրավորական է միլիոնավոր ռուսաստանցիների և ԱՊՀ երկրների քաղաքացիների համար, որոնց ծնողները, պապերը, ազգականներն իրենց կյանքն են տվել Եվրոպան, այդ թվում` Լեհաստանը ֆաշիզմից ազատագրելու գործին»։

Ընդհանուր հիշողությունն արգելված է

Պատմական գիտությունների թեկնածու Միխայիլ Դիունովը կարծում է, որ Ուկրաինայում իշխանության գլուխ անցած մարդկանց դիլետանտությունը կարող է ազդել քաղաքականության վրա։ «Եթե առաջ մղել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ԽՍՀՄ մեղավորության գաղափարը, ապա իսկույն հարց է ծագում` ի՞նչ է, այդ ժամանակ Ուկրաինան մի կողմ էր քաշվե՞լ։ 1991թ.–ին օրենք է ընդունվել Ուկրաինայի իրավահաջորդության մասին, որի վրա կառուցվում է այդ պետության անկախությունը։ Իսկ այնտեղ հստակ նշվում է, որ Ուկրաինան Ուկրաինական ԽՍՀ և ԽՍՀՄ–ի իրավահաջորդն է», – ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը։

Обмен военнопленными между ДНР, ЛНР и Украиной в Донецкой области - Sputnik Արմենիա
Ինչու էր Զելենսկին այցելել Իսրայել և ինչու Հոլոքոստին նվիրված միջոցառմանը չմասնակցեց

Ի դեպ, Զելենսկու ելույթից երկու օր առաջ Լեհաստանում «Իրավունք և արդարություն» իշխող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին հաղորդել էր, որ իրենց կառավարությունն Երկրորդ աշխարհամարտի ընթացքում կրած վնասի համար ուզում է դրամական փոխհատուցում ստանալ ոչ միայն Գերմանիայից, այլ նաև Ռուսաստանից։

«Զելենսկին լիովին հետևողական քաղաքականություն է վարում։ Ռուսաստանում համարում էին, որ Ուկրաինայում ղեկավարության փոփոխությունը կհանգեցնի քաղաքական ընթացքի փոփոխության, բայց նման բան տեղի չունեցավ։ Ուկրաինան ուզում է ստեղծել սեփական պատմական առասպելը, որի կենտրոնում ուկրաինացիներն են։ Դեկոմունիզացիայի մասին օրենքի համաձայն, որն ընդունվել է Պորոշենկոյի օրոք, Հայրենական մեծ պատերազմի մասին ընդհանուր հիշողությունը գրեթե արգելված է։ Զելենսկին շարունակում է այդ ազգայնամոլական ուղին, նրա անձնական կարծիքը կարևոր չէ։ Դա Ուկրաինայի պետական գաղափարախոսությունն է», – ասել է Ռուսաստանի Ազգային ռազմավարության ինստիտուտի միջազգային ծրագրերի տնօրեն Յուրի Սոլոզոբովը։

Լրահոս
0