01:16 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
436 0 0

Գեղեցիկ տղամարդկանց շարքն են դասվել նաև Ջորջ Քլունին ու Բրեդ Փիթը։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են Հյու Ջեքմանը, Իդրիս Էլբան, Դևիդ Բեքհեմը, Ռայան Գոսլինգն ու Քանյե Ուեսթը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Բրիտանացի դերասան, «Մթնշաղ» ու «Բեթմենը» ֆիլմերի աստղ Ռոբերտ Փեթինսոնն աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն է համարվել։ տեղեկությունը հրապարակել է The Sun պարբերականը։

Դերասանին ամենագեղեցիկ են ճանաչել «ոսկե հատման սկզբունքի» համաձայն։

Գեղեցկության գնահատման այդ մեթոդը հաշվարկում է մարդու դեմքի համամասնությունը «ոսկե հատման» մաթեմատիկական բանաձևի միջոցով։ Դա արվում է ժամանակակից համակարգչային միջոցներով, որը մշակել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Ջուլիան Դե Սիլվան։

Պարզվել է` 33–ամյա Փեթինսոնի դեմքը 92,15%–ով մոտ է «կատարելությանը»։ Երկրորդ տեղում է հայտնել «Սուպերմենի» դերակատար Հենրի Քավիլը։ Նրա դեմքի համաչափությունը 91,64%–ով կատարյալ է։ Ամենագեղեցիկ տղամարդկանց եռյակը եզրափակում է Բրեդլի Քուփերը, նրա ցուցանիշը 91% է։

ԱՄՆ–ում ընտրեցին «Միսս Ամերիկային»

Գեղեցիկ տղամարդկանց շարքն են դասվել նաև Ջորջ Քլունին ու Բրեդ Փիթը։ Լավագույն տասնյակում ընդգրկվել են Հյու Ջեքմանը, Իդրիս Էլբան, Դևիդ Բեքհեմը, Ռայան Գոսլինգն ու Քանյե Ուեսթը։

Ըստ թեմայի

Կյանքը իմաստ ունի, եթե հավատարիմ ես քեզ. Բուլղարիայում հիշում են ռեժիսոր Գրիգոր Ազարյանին
«Չբռնե՞մ, մտնեմ քաղաքականություն». դերասան Հայկ Պետրոսյանն իր տեղն ու դերը լավ գիտի
«Ես էլ եմ հայ». Դմիտրի Խառատյանը նշում է իր 60–ամյակը
թեգերը:
տղամարդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դերասան

Գլխավոր թեմաներ