20:34 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Մադոննան իր հրապարակած տեսանյութում նստած է հայելու առաջ և պատմում է իր բնակարանի առավելությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երգչուհի Մադոննան մյուս հայտնիների հետ մեկտեղ պաշտպանել է Մեգան Մարքլին և արքայազն Հարրին, որոնք որոշել են վայր դնել թագավորական լիազորությունները։

61-ամյա երգչուհին դիմել է Սասեքսի դքսերին` առաջարկելով վարձակալել իր նյույորքյան բնակարանը։

Մադոննայի հրապարակած տեսանյութում նա նստած է հայելու առաջ, պատրաստվում է ելույթի և միաժամանակ ներկայացնում է իր բնակարանի առավելությունները։

«Բնակարանը երկու սենյակ ունի, իսկ իմ պատշգամբից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Մանհեթեն։ Բուքինգեմյան պալատի հետ պարզապես համեմատելու չէ։ Կանադա մի տեղափոխվեք։ Այնտեղ տաղտկալի է», – գրել է երգչուհին իր Instagram–ում։

Այժմ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին իրենց 9-ամսական որդու` Արչիի հետ բնակություն են հաստատել Կանադայում, նրանք Վանկուվերում բնակարան են վարձակալել։ ԱՄՆ–ում բնակվելու մասին ամուսինները ժամանակ առ ժամանակ մտածում են։ Սակայն նրանք, արտաքին աղբյուրների փոխանցմամբ, դիտարկում են Կալիֆոռնիայի տարբերակը։ Թեև Մադոննայի առաջարկը բավական գրավիչ է հնչում. ով գիտե, գուցե, նրանք փոխեն իրենց պլանները։

Մադոննան չի ցանկանում հիասթափեցնել երկրպագուներին, բայց առողջությունն ավելի թանկ է

 

Ներկայում Մեգան Մարքլը Հյուսիսային Ամերիկայում է, նա մտադիր է վերադառնալ նախկին կյանքին, այն դեպքում, երբ արքայազն Հարրին շատ է կարոտում Անգլիան և ժամանակ առ ժամանակ վերադառնում է հայրենիք։

Թագավորական լիազորությունները վայր դնելուց հետո տիտղոսները պաշտոնապես կկցվեն Սասեքսի դքսերին, սակայն այս տարվա գարնանից նրանք չեն կարողանա օգտագործել դրանք որպես թագավորական ընտանիքի անդամներ և միայն կվերահսկեն իրենց բարեգործական կազմակերպությունները։

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ֆիլմերի արտադրությամբ կզբաղվեն

 

Զույգը մտադիր է վերադարձնել Ֆրոգմոր քոթեջի վերանորոգման համար ծախսած ամբողջ գումարը և պահել այն իրենց տիրապետության տակ որպես բրիտանական նստավայր: Հիմնականում նրանք կապրեն Հյուսիսային Ամերիկայում:

Արքայազն Հարրին և Մեգանը այլևս չեն կարողանա նաև ներկայացնել թագուհուն պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Ըստ թեմայի

Մեգան Մարքլի հայրը պատրաստ է դստեր դեմ ցուցմունք տալ. ԶԼՄ
Թագավորական ընտանիքի սկանդալից հետո Մեգան Մարքլն առաջին անգամ ներկայացել է հանրությանը
Այրել է կամուրջները. Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է անձնակազմին
թեգերը:
Մադոննա, ԱՄՆ, Կանադա, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ, Անգլիա

Գլխավոր թեմաներ