17:16 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
145 0 0

Մնացականյանը հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները Հայաստանում միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չեն արձանագրել։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Վիեննայում ընթացող Միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովին ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը շինծու և անհիմն է որակել Ադրբեջանը ներկայացնող բանախոսի`Էլմար Մամեդյարովի մեղադրանքները հնչեցրած Հայաստանի և Արցախի հասցեին։

«Դրանք ամբողջովին հերքվում են: Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է Արցախի իշխանությունների լիարժեք և օրինական վերահսկողության ներքո, և ոչինչ հակառակը չի մատնանշում: Արցախի իշխանությունները մշտապես բաց են միջազգային համագործակցության համար, և ադրբեջանական մեղադրանքները կարող են հեշտությամբ ստուգվել և առ ոչինչ ապացուցվել»,–ասել է Մնացականյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունը միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման մեր համատեղ նպատակներին և հաջողություն մաղթել համաժողովին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը «իր տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» պատճառով չի կարողանում վերահսկողություն իրականացնել, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում անօրինական գործունեության, այդ թվում՝ միջուկային ահաբեկչության համար:

«Իրանը միջուկային զենք չի ունենա». Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել

Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով:

Հայաստանը պարբերաբար սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ միջուկային էներգիային առնչվող բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Մենք մեծապես գնահատում ենք ՄԱԳԱՏԷ-ի դերը և շարունակական աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրագույն չափանիշների ապահովմանը:

«Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել»,–ասել է Մնացականյանը:

Դրանով հանդերձ, նախարարը ընդգծել է, որ Հայսատանը խորին մտահոգությամբ հետևում է մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ կապված իրավիճակին: «Բազմակողմանի դիվանագիտության իրական նվաճում հանդիսացող այդ համաձայնագրի ստորագրումն աշխարհին տրամադրեց միջուկային տարածման ռիսկի նվազեցման կարևոր գործիք, և մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին հարգելու համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրացման, և ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագիրը պահպանելու համար»,–ասել է Մնացականյանը:

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ–ի ագրեսիվ ելույթներին. Սերգեյ Լավրով

Նա նշել է, որ Հայաստանը ողջունում է խնդրի վերաբերյալ ներառական և բաց երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ գործադրվող դիվանագիտական և բազմակողմանի հարթակում բոլոր ջանքերը:

Ըստ թեմայի

Մեհրիբան Ալիևան խաղի մեջ է մտնում իր աճեցրած լավ կրթված երիտասարդներով. Էլիբեգովա
«Ադրբեջանը փորձում է իր քարոզչական մեսիջներով ազդել մեր հասարակության վրա». Էլիբեգովա
Հովհաննիսյան. «Խախտումներով ընտրված Մեջլիսը համապատասխանում է Ալիևի քաղաքական ոգուն»
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ատոմակայան, Ադրբեջան, Հայաստան, Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան

Գլխավոր թեմաներ