14:39 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (287)
356 0 0

Իտալական «Ռոման» և անգլիական «Արսենալը» չեն կարողանում համաձայնության գալ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի արժեքի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի— Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Ռոման» չի պատրաստվում ձեռք բերել 23 մլն եվրոյով: «Արսենալից»  «Ռոմա» Մխիթարյանը տեղափոխվել է վարձավճարով: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու ակումբները բանակցում են հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ, բայց ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ:

Մխիթարյանի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Այսինքն` դեռևս մեկ ու կես տարի հայ ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանելու է «Արսենալին»: Բայց անգլիական ակումբի գլխավոր տնօրեն Ռաուլ Սալնեխին դեռևս 2019 թվականին հայտարարել էր, որ «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ում պայմանագրի ավարտին կմնա երկու տարի, վաճառվելու է այլ ակումբի:

«Արսենալն» այսպես ուզում է խուսափել իր առաջատար ֆուտբոլիստներին այլ ակումբներ տեղափոխվելու համար ֆինանսական կորուստներ կրելուց: Վառ օրինակը Արոն Ռեմսին էր, որը տրանսֆերային մեծ արժեք ունենալով, «Յուվենտուս» տեղափոխվեց անվճար, քանի որ ազատ գործակալի կարգավիճակ ուներ:

Չալյանը պարտվեց, Նազարյանը հաղթեց. երկու դեպքում էլ` ադրբեջանցիներին

«Ռոման» մի քանի անգամ հաստատել է իր ցանկությունը Մխիթարյանի տրանսֆերը գնելու համար, բայց առայժմ բանակցող կողմերը(«Ռոման» և «Արսենալը») չեն կարողնում համաձայնության գալ տրանսֆերային արժեքի վերաբերյալ: «Արսենալը» պահանջում է 23 մլն եվրո, «Ռոման» անհամեմատ ցածր գին է առաջարկում:

Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը ամենայն հավանականությամբ Մխիթարյանը ստիպված կլինի վերադառնալ «Արսենալ»:  Եթե դա այդպես լինի, ապա դժվար է ասել, թե ինչ շարունակություն կունենա հայ ֆուտբոլիստի կարիերան: Նա «Արսենալից» հեռացավ, քանի որ այն ժամանակվա մարզիչ Ունայ Էմերին չէր վստահում հայ ֆուտբոլիստին: Իսկ հիմա «Արսենալի» մարզիչը Միկել Առտետան է:

Բացի այդ «Ռոմայի» կազմում կա ևս մեկ ֆուտբոլիստ, որը վարձավճարով է հանդես գալիս ու շատ մեծ օգուտ է բերում թիմին: «Ռոման» բանակցում է նաև Քրիս Սմոլինգի տրանսֆերը գնելու համար, իսկ Սմոլինգը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Թե ինչ ավարտ կունենան բանակցությունները, դժվար է ասել: Մրցաշրջանի ավարտին դեռ բավականին ժամանակ կա, ու եթե Մխիթարյանը մինչև Ա սերիայի ավարտը կարողանա ևս մեկ անգամ ապացուցել իր բարձր կարգը, ապա դա բանակցությունների ընթացքին կարող է փոփոխություն հաղորդել:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալից» վարձավճարով «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի սեպտեմբերի։ 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո հայ ֆուտբոլիստը կարող է նորից վերադառնալ «Արսենալ»:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (287)

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել
Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել
Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստն է. ՀՖՖ–ն ամփոփել է քվեարկության արդյունքները
թեգերը:
ֆուտբոլիստ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Արսենալ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ