05:55 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
163 0 0

Արդար գինը, որի դեպքում ամերիկյան արտադրողները կարող են շատ թե քիչ ձեռնտու պայմաններով գազ արդյունահանել, 3 դոլարն է մեկ միլիոն BTU–ի համար։ Այժմ հեղուկ գազն Ասիայում մոտավորապես այդքան արժե, իսկ Եվրոպայում ավելի էժան է։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գազի համաշխարհային շուկայում իրավիճակն, առանց չափազանցության, աննախադեպ է։ Ասիայում երբեք չեն եղել հեղուկ գազի` նման սպոտային գներ. գնանշումները հասել են հոգեբանորեն կարևոր սահմանի` 3 դոլար մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (British thermal unit կամ BTU) համար, ինչը համապատասխանում է 1000 խորանարդ մետրի համար 105 դոլարին։ Եվրոպայում բորսային գներն ավելի ցածր են` 95 դոլարի մակարդակում։

Հեղուկ գազի չինական ներկրող CNOOC ընկերությունը փորձել է կորոնավիրուսի ֆոնին հայտարարել ֆորսմաժորային իրավիճակի մասին և հրաժարվել վառելիքի ներկրումից, բայց մատակարարներն (Total և Shell) իրավիճակը ֆորսմաժորային չեն համարում։

Ստեղծված իրավիճակում մեղավոր է, այսպես կոչված, կատարյալ փոթորիկը։ Բոլոր գործոնները գազի դեմ են. դա թե՛ տաք ձմեռն է Հյուսիսային կիսագնդի գրեթե բոլոր շրջաններում, թե՛ նոր արտադրություններ գործարկելու հետևանքով հեղուկ գազի ավելցուկը։

Եվ իհարկե կորոնավիրուսը, որի արդյունքում ՉԺՀ–ում տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազել է, և դա արդեն ազդում է ոչ միայն գազային, այլ նաև ընդհանուր հումքի շուկայի վրա։

Հայաստանը Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը

Բայց ընթացիկ գները մոտեցել են մի սահմանի, երբ շատ արտադրողների ծախսերը չեն ծածկվում։ Տեսականորեն` իրավիճակը, երբ իրացման գինն ավելի քիչ է օպերացիոն ծախսերից, պետք է հանգեցնի արտահանման այդ մասի խափանման։ Առայժմ նման բան տեղի չի ունենում։

Ավելի լավ է հետևել անդրօվկիանոսյան հեղուկ գազի արտահանմանը, որտեղ թափանցիկ են բոլոր բաղկացուցիչ գները։ Ամերիկյան հեղուկ գազի արտահանումը կանգ չի առնում միայն այն պատճառով, որ ամերիկյան շուկայում հիմա գները ցածր են։

Բավական է ասել, որ արդար գինը, որի դեպքում ամերիկյան արտադրողները կարող են շատ թե քիչ ձեռնտու պայմաններով գազ արդյունահանել, այն նույն 3 դոլարն է մեկ միլիոն BTU–ի համար։ Կրկնենք` այժմ մոտավորապես նույնքան արժե հեղուկ գազը Ասիայում, իսկ Եվրոպայում ավելի էժան է։

Նախկինում հաճախ է քննարկվել, որ գազի գերցածր գների դեպքում մենք լրացուցիչ պահանջարկ կտեսնենք գազն ածուխով փոխարինելու հաշվին, իսկ արդյունաբերության որոշ հատվածներում լրացուցիչ պահանջարկ կառաջանա։ Թե ինչու է դա տեղի ունենում, առանձին քննարկման թեմա է, բայց փաստացի կարելի է արձանագրել, որ մի քանի ամիս դադարի դեպքում 1 միլիոն BTU–ի համար չորս դոլար չի լինի։

Այս ամենով հանդերձ, չի կարելի մեկ կարևոր վերապահում չանել։ Վերոնշյալը վերաբերում է հեղուկ գազի, այսպես կոչված, սպոտային (բորսային) գներին։ Հեղուկ գազի պայմանագրային գները` կապված նավթի գնի հետ, շատ ավելի բարձր են։

Ինչպես է գազի գինը փոխվել ՀՀ բնակիչների համար

Այսպես թե այնպես, վերջին տարիներին մենք տեսնում ենք իրավիճակի հակադրություն նավթային և գազային շուկաներում։ Նավթային շուկայում ստեղծվել է OPEC+ կոալիցիա, որը պաշտպանում է գների անհրաժեշտ մակարդակը։ Իսկ ահա «գազային OPEC»–ի ստեղծումն ընթացիկ պայմաններում քիչ հավանական է, ուստի ավելցուկի պայմաններում գներն անկում են ապրում։ Լրացուցիչ խնդիր է այն փաստը, որ գազը (հատկապես հեղուկ գազը) ավելցուկի դեպքում պահելը և պաշարներ ստեղծելն ավելի բարդ է, քան նավթը։

Մնում է գլխավոր հարցը. ինչպիսին է հեղուկ գազի վաճառքի հարաբերակցությունն ըստ սպոտի և նավթային գների։ Ուղիղ գնահատականներ չկան։

Կարևոր է, թե ինչ կլինի նոր նախագծերի դեպքում։ Դեռ բոլորովին վերջերս թվում էր, որ «սպոտը» պետք է ավելի մեծ դեր խաղա առաքումների գինը որոշելու մեջ։ Հիմա կարելի է ենթադրել, որ վերջին իրադարձությունները կրկին արդիական կդարձնեն նավթային գնային կապը, ինչն ավելի հուսալիորեն կպաշտպանի արտադրողների ներդրումները նոր նախագծերում։

Ցուցադրական օրինակ է «Արկտիկ ՍՊԳ 2», ռուսական «Նովատեկա» նախագիծը։ Ներդրումային որոշումն ընդունվել է անցած տարի։ 2019թ.–ի փետրվարին ասվում էր, որ «Նովատեկան» ծրագրում է 50 տոկոսը վաճառել «սպոտով», մնացածը` պայմանագրերով։

Ամփոփենք

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել «սպոտի» գներին։ Ճիշտ է, պետք է հիշել, որ նավթային գնի հետ կապված պայմանագրերի բաժինը բավական մեծ է։ Ցավոք, ոչ բոլոր արտադրողներն են բացահայտում իրենց պորտֆելներում այս կամ այն պայմանագրերի բաժինը, ինչը դժվարացնում է գազի և հեղուկ գազի իրացման միջին գինը գնահատելը։

Երկրորդ գործոնն այն է, որ նավթային համակարգի բոլոր հայտնի թերությունների դեպքում հեղուկ գազի գնագոյացումը կատարվում է OPEC+ պայմանագրերի առկայության հաշվին, և նավթի շատ թե քիչ կայուն գինը թույլ կտա կայունացնել շուկան։ Երկարաժամկետ հեռանկարում դրանից կշահեն շուկայի բոլոր մասնակիցները, քանի որ ոչ մեկին պետք չեն վերարտադրության և փոփոխվող պակասորդի հետևանքով առաջացած գնային տատանումներ։

Պատժամիջոցներից մինչև նավթի համաշխարհային գներ. ինչ է սպասվում Ռուսաստանի գործընկերներին

Ըստ թեմայի

Բորսային գործարարները Ստամբուլը փոխեցին Երևանի հետ. Բաքվում «ուրախ» են, Իրանում` հետաքրքրված
Հայ ուսանողներն արժութային բորսա են ստեղծել «թեժ» տեխնոլոգիայի հիման վրա
Հայաստանի իշխանությունը տեղի ընկերություններին կօգնի դուրս գալ բորսա
թեգերը:
ԱՄՆ, Ասիա, Եվրոպա, Ռուսաստան, գազ

Գլխավոր թեմաներ