00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսն առարկաների վրա կարող է ապրել ավելի երկար, քան ենթադրվում էր․ հետազոտություն

© Sputnik / Мигель Кандела / Անցնել մեդիապահոցОчередь за защитными масками на одной из улиц в Гонконге.
Очередь за защитными масками на одной из улиц в Гонконге. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առայժմ հայտնի չէ, կարող է արդյոք մարդը վարակվել COVID-19 վիրուսով, եթե ձեռք տա առարկաների մակերեսին, որոնց վրա վիրուս կա, այնուհետև դիպչի իր քթին, բերանին կամ աչքերին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Կորանավիրուսի նոր տեսակը՝ 2019-nCoV, որը նախօրեին ստացել է COVID-19 անվանումը, կարող է մեկ շաբաթից ավելի պահպանել իր ակտիվությունն առարկաների մակերեսին։ Գերմանացի գիտնականների նոր հետազոտության արդյունքները հաղորդում է Journal of Hospital Infection ամսագիրը։

Медицинский персонал танцует с карантинными пациентами в Ухане - Sputnik Արմենիա
Ինչպես են Ուհանում բուժքույրերը պարում կորոնավիրուսով հիվանդների համար. տեսանյութ

22 հետազոտությունների վերլուծության արդյունքում պարզվել է, որ մարդկային կորոնավիրուսները՝ էնդեմիկ կորոնավիրուսները (HCoV), ատիպիկ թոքաբորբի կորոնավիրուսը (SARS), ինչպես նաև մերձավորարևելյան ռեստիրատոր համախտանիշի կորոնավիրուսը (MERS) մետաղյա, պլաստիկից և ապակյա առարկաների վրա կարող են պահպանվել մինչև 9 օր (սենյակային ջերմաստիճանի դեպքում)։ Համեմատության համար պետք է նշել, որ կարմրուկի վիրուսն առարկաների վրա կարող է ապրել մինչև 2 ժամ։ Դրանց արդյունավետ ապաակտիվացման համար անհրաժեշտ է օգտագործել ջրածնի պերօքսիդի, էթանոլի կամ նատրիումի հիպոքլորիդի լուծույթներ։

Հեղինակները նշում են, որ առայժմ պարզ չէ` կարող է արդյոք մարդը վարակվել COVID-19 վիրուսով, եթե ձեռք տա առարկաների մակերեսին, որոնց վրա առկա է վիրուս, այնուհետև դիպչի իր քթին, բերանին կամ աչքերին։

Նրանց կարծիքով՝ 9 օրը վերին շեմն է, քանի որ մարդու կորոնավիրուսները տարբեր նյութերի՝ փայտի, թղթերի, պլաստիկի, ապակու, ալյումինի վրա միջինում կարող են ապրել 4-5 օր։

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան

Իսկ կենդանական կորոնավիրուսները առարկաների վրա կարող են ապրել ավելի քան 28 օր։

Գիտնականների խոսքով՝ դրանց կյանքի տևողությունն ավելացնում է օդի խոնավությունը և ցածր ջերմաստիճանը։

Հուբեյ նահանգի տարածքում ընդհանուր առմամբ հիվանդացել է 48 206 մարդ։ Բժիշկները փետրվարի 13-ի առավոտյան գրանցել են նոր կորոնավիրուսով վարակման 48 206 դեպք։ Բուժում է անցնում 33 693 պացիենտ, նրանցից 5647-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ։

Նշենք, որ վերջին տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 1,3 հազար մարդ, ապաքինվել են 4 հազարը։ Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 48200-ը, նրանցից 8200-ը ծանր վիճակում են։

Լրահոս
0