07:02 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (943)
4401

ՀՀ վարչապետի հավաստմամբ` հայ-գերմանական տնտեսական օրակարգը վերջին 1,5 տարում զգալի առաջընթաց է ապրել։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես եկավ հայտարարությամբ։ Նա նշեց, որ իր պաշտոնավարումից ի վեր տիկին կանցլերի հետ արդեն 3–րդ անգամ է հանդիպում, ինչը փաստում է, որ Գերմանիան Հայաստանի բարեկամն ու գործընկերն է։ «Մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա։ Գերմանիայի հետ կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ և գործնական ծրագրերով»,–ասաց Փաշինյանը` տեղեկացնելով, որ տիկին Մերկելի հետ քննարկելու են համագործակցության ողջ օրակարգը։

ՀՀ վարչապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիային և ԵՄ–ին` բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար։ Նրա խոսքով` դա կարևոր նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունը, իրավունքի գերակայությունն ապահովելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու գործում։

«Տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայում Հայաստանում ընթացող գործընթացների և մեր երկրում ժողովրդավարությունն ուժեղ դարձնելու մասին։ Մեր հանդիպման մի հատվածը նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին 1,5 տարում զգալի առաջընթաց է ապրել։ Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական նիստի անցկացումը։ Փետրվարին նախատեսված է գերմանացի գործարարների այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին գերմանական տնտեսական միության կողմից «Հայաստան–Գերմանիա» տնտեսական ֆորում համաժողովի անցկացումը։ Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով մեր երկիր»,–ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ անցած տարվա հանդիպումից հետո շոշափելի արդյունք կա գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ։

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ցանկություն հայտնել կրկին հանդիպելու

Նա ուրախալի է համարում այն փաստը, որ Բեռլինում մեր կողմից կստեղծվի «Թումո» կենտրոն, և պայմանագիրն արդեն ստորագրվել է։ «Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա երկրին մեր առաջավոր փորձի փոխանակումը»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց նաև,ո ր Գերմանիայի կանցլերի հետ խոսելու են մշակութային, գիտակրթական կապերից։ Կարևոր է կրթական ոլորտում գերմանական փորձի տրամադրումը։

Անգելա Մերկելը շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից

«Գերմանիան մեզ համար շատ կարևոր ու հաջողված մոդել է խորհրդարանական կառավարմամբ ուժեղ պետություն ստեղծելու համար, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (943)

Ըստ թեմայի

Գերմանիայի պատգամավորներին կասկածում են Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ
Ինչն է խանգարել Բաբաջանյանին, որ գերի վերցնի Հիտլերին
Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ
թեգերը:
Բեռլին, Նիկոլ Փաշինյան, Անգելա Մերկել, Գերմանիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ