23:37 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (323)
129 0 0

ԼՂ հակամարտության վերաբերյալ 45 րոպեանոց քննարկումը տեղի կունենա անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագայ Իլհամ Ալիևը կմասնակցեն Մյունխենում կայանալիք ԼՂ հակամարտության քննարկմանը։

45 րոպեանոց քննարկումը տեղի կունենա անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում, տեղեկացնում է համաժողովի պաշտոնական կայքը։

Կայքի փոխանցմամբ՝ քննարկումը տեղի կունենան փետրվարի 15-ին՝ ժամը 17:30-18:15-ն ընկած ժամանակահատվածում: 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին ԳԴՀ է մեկնել աշխատանքային այցով։ Բեռլինում նա հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի և Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Փետրվարի 14-ին վարչապետը մեկնել է Մյունխեն` անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու: Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ: Փաշինյանի հետ Գերմանիա մեկնածների թվում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ինչ են քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը. Երևանի և Բաքվի մեկնաբանությունները

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (323)

Ըստ թեմայի

«Էլիտար զորամաս գոյություն չունի». Դավիթ Տոնոյանը հերքում է լուրը
Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը
Ադրբեջանի սին և կեղծ պնդումները արտացոլում են ժողովրդավարության ընկալումները. ԱԳՆ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Գերմանիա, Ադրբեջան, Իլհամ Ալիև

Գլխավոր թեմաներ