00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բեռնատարներն այլևս Վերին Լարսում չե՞ն մնա. Վրաստանը լուծում է առաջարկում

© Roads Department of GeorgiaСпецмашина расчищает дорогу на Ларсе
Спецмашина расчищает дорогу на Ларсе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիի նախաձեռնած նախագիծը պետք է նպաստի Վրաստանը Ռուսաստանի հետ կապող Մցխեթա-Ստեփածմինդա-Լարս ճանապարհից օգտվող փոխադրողների և ուղևորների ճակատագրին:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանն ու Վրաստանը կապող ռազմական–վրացական ճանապարհին Քվեշեթի–Կոբի թունելի կառուցումը նաև հայ փոխադրողներին թույլ կտա օրերով արգելափակված չմնալ Վերին Լարսի անցակետի ճանապարհին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի բեռնափոխադրողների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։

Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
Վարորդների վառելիքը վերջանում է․ «Վերին Լարս» անցակետում հսկայական հերթեր են

Խոսքը Քվեշեթի–Կոբիի (Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրիի ամենաբարդ և վտանգավոր հատվածի շրջանցիկ ճանապարհ) մասին է։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին նշել էր, որ այդ հատվածի կառուցումը կմեկնարկի 2020 թվականին։

Վերին Լարսում կնստի դեսպանատան նոր պաշտոնյան. Հայաստանը որոշել է նոր հաստիք բացել

Ձմռանը Կոբի-Գուդաուրին ժամանակ առ ժամանակ փակվում է ձյան պատճառով։ Վերջին անգամ այդ հատվածը փակվել է փետրվարի 7-ին` չորս օրով։ Արդյունքում բեռնատարների 4 կիլոմետրանոց խցանում էր առաջացել։

Վրաստանի իշխանությունները մտադիր են կառուցել 22,7 կմ երկարություն ունեցող ճանապարհ, 6 կամուրջ և 5 թունել, որոնց թվում է նաև Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց թունելը։ Այն կլինի Եվրոպայի ամենաերկար թունելն ու ինժեներական ամենաբարդ շինություններից մեկը։

 «Կոբի-Գուդաուրի հատվածը շատ բարդ և վտանգավոր է։ Շրջանցիկ նոր ճանապարհ կառուցելը ձեռնտու է նախևառաջ բեռնատարների համար, քանի որ կիսակցորդներով բեռնատարներն առավել զգայուն են եղանակային վատ պայմանների նկատմամբ։ Տեխնիկապես առանց այն էլ դժվար է կառավարել 16 մետրանոց բեռնատարը։ Իսկ սառցակալած ճանապարհների ժամանակ` առավել ևս»,–ասաց Ցիպուրիան։

Նրա խոսքով` թեթև մարդատար ավտոմեքենաներն ավելի հեշտ են հաղթահարում ձմեռային ճանապարհները։ Հետևաբար, նոր ճանապարհը թույլ կտա նվազագույն ռիսկերով և արագ հասնել Վերին Լարս։

Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը

Ցիպուրիան համոզված է, որ շրջանցիկ ուղին կլուծի ռազմական–վրացական ճանապարհի վտանգավոր հատվածի խնդիրը։ Սակայն ամեն ինչ ինժեներական տեսանկյունից պետք է ճիշտ հաշվարկել` թե ինչ թեքությամբ է կառուցվելու ճանապարհը, փորվելու թունելը և մի շարք այլ նրբություններ։

«Քվեշեթի–Կոբին առավելագույնս անվտանգ կդարձնի ճանապարհը բեռնափոխադրողների համար»,–ասաց Ցիպուրիան։

Նա նշեց, որ դա կթեթևացնի բոլոր բեռնափոխադրողների կյանքը։

Միայն Հայաստանից տարեկան Վերին Լարսով բեռնափոխադրողներն առնվազն 10 հազար երթուղի են իրականացնում երկու ուղղությամբ։ Գործող ճանապարհն այսօրվա դրությամբ գրեթե միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռներ փոխադրելու համար։ Կան նաև այլ երթուղիներ, սակայն դրանք քաղաքական պատճառներով փակ են նաև Վրաստանի համար։

Քանի դեռ նոր ճանապարհ չկա, Լարսի միակ այլընտրանքը հայաստանցի բեռնափոխադրողների համար շարունակում է մնալ փոխադրումների մուլտիմոդալ տարբերակը. Երևանից Փոթի երկաթուղով կամ ավտոմեքենայի ճանապարհով, այնտեղից Նովոռոսիյսկի նավահանգիստ լաստանավով, այնուհետև Ռուսաստանի այլ քաղաքներ։

Եթե չլիներ քաղաքական հարցը, Հայաստանն ու Ռուսաստանը կապող առկա 6 ճանապարհներից առավել ձեռնտուն Նար (Հյուսիսային Օսեթիա) – Գորին է, որն անցնում է Հարավային Օսեթիայի տարածքով։ Այն 80 կիլոմետրով ավելի երկար է Լարս տանող ճանապարհից, սակայն օսեթական երթուղին ավելի գերադասելի է լավ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով։

«Վերին Լարսում» ՀՀ մաքսային կցորդը շուտով կնշանակվի. նա ներկայացվել է կառավարությանը

Լրահոս
0