23:37 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Մոնտենեգրոյից հետո շուտով բալկանյան ևս մեկ երկիր կմիանա ՆԱՏՕ–ին. Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանը վավերացրել է դաշինք մտնելու փաստաթուղթը։ Այժմ աշխարհի խոշորագույն դաշինքն ունի 29 մասնակից։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Անդրեյ Կոց. Եվրոպայի հարավ–արևելքում գտնվող փոքր պետությունը կուժեղացնի՞ Հյուսիսատլանտյան դաշինքը, ի՞նչ են իրենցից ներկայացնում Հյուսիսային Մակեդոնիայի զինված ուժերը։ Այս մասին կարդացեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Փողը չի հերքում

The Military Balance 2019 ամենամյա տեղեկագրի տվյալներով` Հյուսիսային Մակեդոնիան ունի 8 000 զինծառայող։ Բանակը, որը ձևավորվել է 1992թ–ին Հարավսլավիայի անկումից հետո, 1999թ–ին դաշինքին օգնել է Սերբիան ռմբակոծելու հարցում։ Նույն թվականին երկիրը միացել է ՆԱՏՕ–ին անդամակցելու գործողությունների ծրագրին և սկսել բարեփոխել զինված ուժերը։

Մակեդոնացիներն ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի հետևողական դաշնակիցներն են եղել ռազմական գործողությունների մեծ մասի ժամանակ։ Պետության ավելի քան 240 զինծառայողներ 2002 թ–ի օգոստոսից միջազգային կոալիցիայի ուժերի կազմում մասնակցել են Աֆղանստանի պատերազմին։ 2003 թ–ի հունիսից մինչև 2008 թ–ի դեկտեմբեր ոչ մեծ համակազմն Իրաքում օգնել է ամերիկացիներին։ Զինված ուժերի բարեփոխումների համար առանցքային է եղել 2006 թ–ը, երբ Մակեդոնիայում ամբողջությամբ չեղյալ հայտարարվեց պարտադիր զինվորական ծառայությունը և անցում կատարվեց պրոֆեսիոնալ պայմանագրային բանակի։

Ինչպես նշվում է The Military Balance 2019–ում, անցած տարի Հյուսիսային Մակեդոնիան ավելի քան 180 միլիոն դոլար է ծախսել ռազմական կարիքների համար։ Տեղեկագրի հեղինակները նշում են` թեև միջազգային ռազմական գործողություններին մասնակցելը մեծացրել է երկրի լոգիստիկ հնարավորությունները, այդուհանդերձ մարտական տեխնիկայի հետ կապված լուրջ խնդիրներ կան, որովհետև գերակշռում են խորհրդային նմուշները։ Առայժմ դժվար է դրանք ՆԱՏՕ–ի չափանիշներին համապատասխանեցնելը։

Հյուսիսային Մակեդոնիան հակաօդային պաշտպանության միջոցների, ինչպես նաև մեծ հեռահարության հակատանկային համակարգերի կարիք ունի։ Փորձագետները նշում են` երկիրը ինքնուրույն ի վիճակի չէ ժամանակակից զենք արտադրել, իսկ արտասահմանում զենք գնելու փող չունի։

Համեստ ուժեր

Հյուսիսային Մակեդոնիայի ցամաքային զորքերը կազմված են արագ արձագանքման, աջակցության և ռազմավարական պահեստի ուժերից։ Առաջինների մեջ մտնում են ցամաքային բրիգադները և զրահատանկային գումարտակը։ Աջակցության ուժերն են հրետանային գունդը, ՀՕՊ գումարտակը, կապի և լոգիստիկայի գումարտակը։ Ռազմավարական պահեստում երկու ցամաքային բրիգադ կա։

Ռազմաօդային ուժերն ունեն ընդամենը վեց ինքնաթիռ. մեկ խորհրդային Ան–2 և հինգ չեխոսլովակյան ուսումնամարզական Z-242։ Նույնիսկ բանակային ավիացիան ավելի լուրջ է սպառազինված, ունի 6 հարվածային Մի-24Վ և 4 ռազմատրանսպորտային Մի–17, ինչպես նաև 2 ամերիկյան բազմաթիրախային UH-1H Iroquois։

ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի քայլերը լարվածություն են ստեղծում Կովկասում. Սիդորովը` Վրաստանի մասին

Արևելյան ուղղություն

Ամերիկացիներն աջակցում են ՆԱՏՕ–ին անդամակցելու Սկոպյեի ձգտմանը, նշանակում է` անդամակցումն ընդամենը ժամանակի հարց է։ Հյուսիսատլանտյան դաշինքին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հատչիսոնը հայտարարել է, որ Հյուսիսային Մակեդոնիան արդեն ամռանը կմիանա ռազմական դաշինքին։

Դեռ նոյեմբերին դրան դեմ է արտահայտվել Ռուսաստանի ԱԳՆ–ի 4–րդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը։ Նա ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՆԱՏՕ–ի ընդլայնումը խաթարում է վստահությունը և կայունությունը Եվրոպայում, ուժեղացնում առճակատումը։ Դիվանագետն ընդգծել է, որ հակառուսական քաղաքականության մեջ նոր երկրների ընդգրկումը և դաշինքի ռազմական պլանավորումը չի նպաստում աշխարհամասի անվտանգությանը։

Իհարկե, հարցը միայն Հյուսիսային Մակեդոնիայի հարկավորությունները չեն։ Սակավաթիվ և ոչ այնքան լավ սպառազինված բանակը հազիվ թե ուժեղացնի առանց այդ էլ հզոր ՆԱՏՕ–ն։ Ռազմական փորձագետները համոզված են, որ ամերիկացիներին պետք են ոչ թե մակեդոնական զինվորներն ու տանկերը, այլ այդ երկրի տարածքը` արևելյան ուղղությամբ գործողությունների համար։

«ԱՄՆ–ն ծրագրում է Հյուսիսային Մակեդոնիան օգտագործել որպես պլացդարմ։ Այնտեղ կարելի է տեղակայել միջին հեռահարության հրթիռներ, որոնք կարող են խոցել Ռուսաստանում առկա թիրախները զգալի խորության վրա, ավիաբազաներ և հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցներ տեղակայել։ Իսկ Մակեդոնիայի բնակչությունն ամերիկացիների համար ուղղակի «թնդանոթի միս» է», – ՌԻԱ Նովոստիին բացատրել է Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովը։

Ինչո՞ւ է Ռուսաստանն ուժեղացնում Կասպիական նավատորմը

թեգերը:
ՆԱՏՕ

Գլխավոր թեմաներ