01:42 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15210

Ռուսական էստրադայի «արքա» Ֆիլիպ Կիրկորովը «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո անգամ շարունակում է պարզաբանել իր հասցեին հնչած զավեշտները։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ria.ru-ն գրում է, որ ռուսական էստրադայի հայտնի երգիչ  Ֆիլիպ Կիրկորովը հեռուստաալիքներից մեկի եթերում հերքել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ ամերիկյան «Օսկարի» ժամանակ դերասան Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է իր հետ սելֆի անել կարմիր գորգի վրա:

Կիրկորովը «Օսկարի» 92-րդ  մրցանակաբաշխությանը ներկա է եղել հյուրի կարգավիճակում։

Երգիչը պարզաբանել է, որ նույնիսկ չի էլ փորձել Դի Կապրիոյի հետ սելֆի անել:

«Ինչ-որ մեկը լուրեր է տարածել՝ իբր Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է ինձ հետ լուսանկարվել, մինչդեռ ես նույնիսկ չեմ էլ փորձել նրա հետ լուսանկարվել: Եվ հետո, եթե նույնիսկ նման բան եղել է, ապա ինչպես կարելի է դա բացատրել, կամ որտեղից են իմացել»,- ասել է երգիչը:

Կիրկորովը հեգնել է, որ արդեն սովորել է  բամբասանքներին՝ նշելով, որ բամբասանքը թող մնա կեղծ լուրեր հորինողների խղճին։

«Արյունը ջուր չի դառնա». փոքրիկ Միշայի և Կիրկորովի տեսանյութը բուռն արձագանքի է արժանացել

Հիշեցնենք, որ «Օսկարի» այս տարվա մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթին` aftepati–ին, լուսանկարիչները բավականին հետաքրքիր կադր են որսացել։

Լուսանկարում ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շոյում է ամուսնուն՝  Քանյե Ուեսթին, իսկ լուսանկարի հետին պլանում Ֆիլիպ Կիրկորովն է:

Կիրկորովի բնակարանը պարտքերի պատճառով աճուրդի կհանեն

Նշենք, որ ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի ունեցավ փետրվարի 9–ի լույս 10-ի գիշերը Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։

Ըստ թեմայի

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»
«Նման է Էմիին, բայց ավելի սիրուն է». Տաթև Կարապետյանի լուսանկարը քննարկման թեմա է դարձել
«Հայհոյանք ու ևս մեկ անգամ հայհոյանք». Կիրկորովը դարձյալ սկանդալի մեջ է ընկել
Կիրկորովի հաշիվներն արգելափակել են. ճշմարտությո՞ւն, թե՞ «լրագրողական սուտ»
թեգերը:
«Օսկար» մրցանակաբաշխություն, երգիչ, Ֆիլիպ Կիրկորով, ռուս

Գլխավոր թեմաներ