10:11 07 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
199 0 0

Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն վերլուծել է մյունխենյան համաժողովն ու Ռուսաստանի դերն այդ համաժողովում։

Համակարգային վերլուծության և կանխատեսման կենտրոնի նախագահ Ռոստիսլավ Իշչենկոն` Sputnik-ի համար

Եթե Ռուսաստանը չլիներ, Մյունխենի անվտանգության համաժողովն այս տարի անդեմ կլիներ

Եվրոպացիները հույս ունեն, թե Ռուսաստանը սպառել է իր «պաշարներն» ու այլևս որևէ ճակատում հաղթանակ տանել չի կարող, բայց ամեն դեպքում իրենց անհանգստությունն են հայտնում Սիրիայում տիրող իրավիճակով, որտեղ էլ և Ռուսաստանին ևս մեկ հաղթանակ է սպասվում։ Բաշար Ասադը Ռուսաստանի աջակցությամբ մոտ է Իդլիբ շրջանն իր ամբողջական վերահսկողության տակ վերցնելուն։ 

Եվրոպացիներին մտահոգում է այն, որ իբր միլիոնավոր փախստականներ Իդլիբից կփախչեն «խեղճ» Թուրքիա, իսկ այնտեղից էլ` Եվրոպա։ Իրականում գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքում պարզապես այդքան բնակչություն չի մնացել։ Ու նրանց մեծ մասը նախընտրում է փախչել սիրիական կառավարությանը ենթակա տարածքներ ու այնտեղից արդեն վերադառնալ սեփական տները։

Իդլիբում 3–5 հազար գրոհային կա։ Եվրոպայում նրանց «ազատության մարտիկներ» են համարում, ուրեմն թող Եվրոպան էլ ընդունի նրանց նման փախստականներին։ Հատկապես, որ նրանց շարքում եվրոպական երկրների բազում քաղաքացիներ կան ։ Ազատության համար կռվեցին, հիմա էլ թող տուն կվերադառնան։ Եթե իհարկե հասնեն։

Ռուսաստանի «ռազմավարական համբերությունն» անսահման չէ

Այս տարին «խոստանում» է արտաքին քաղաքականության մեջ շարունակել Կրեմլի հաղթանակները։ Արևելյան Եվրոպայում դա լավ են զգում։ Տեղական ռեժիմները (համաժողովի ժամանակ դա նկատելի էր) մնացել են Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություներ հաստատելու անհրաժեշտության և իրենց քաղաքական վերնախավի` դա անելու անկարողության արանքում։

Ընդ որում` Արևելյան Եվրոպայի պետությունների ղեկավարների շարքում քիչ չեն մարդիկ, որոնք պատրաստ են փոքր կառավարելի պատերազմ սկսել, միայն թե քաղաքական դաշտում մոռացության չմատնվեն։ Նրանք հասկանում են, որ Մոսկվային դեռ պետք է համոզեն, որ Ռուսաստանն իրենց օկուպացնի ու հակամարտության ռիսկի են գնում։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են առևտրատնտեսական ոլորտի հարցեր. տեսանյութ

Սակայն Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք ԵՄ–ի ու նաև ՆԱՏՕ–ի հիմքն են կազմում, նման փորձեր անելու ցանկություն չունեն։ Փարիզն ու Բեռլինը վաղուց են ուզում Մոսկվայի հետ վերականգնել նորմալ առևտրա– տնտեսական հարաբերությունները, իսկ վերջերս մտածում են նաև ռազմաքաղաքական համագործակցության մասին։

Բայց եվրոպացիները շատ դանդաղաշարժ են։ Պատահական չէ, որ համաժողովում իրենց ելույթում նրանք Ռուսաստանի հաջողություններն ապահովող արժանիքներից նշել են «ռազմավարական համբերությունը»։

Լինելով փորձառու քաղաքական գործիչեր` նրանք հասկանում են, որ «ռազմավարական համբերությունը» չի կարող անվերջ լինել։ Պարզապես միջազգային քաղաքականության մեջ կան բաներ, որոնք օբյեկտիվորեն առճակատման են հանգեցնում, անկախ առանձին քաղաքական գործիչների կամ պետությունների կամքից։ Եթե «երիտերվոպացիներին» հաջողվի ռազմական հակամարտության նման մի բան սադրել, Արևմտյան Եվրոպան ստիպված կլինի նրանց կողքին կանգնել։ Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ Մերձբալթիկայի կամ Լեհաստանի (առավելս ևս` Ուկրաինայի) համար, բայց Արևելյան Եվրոպայում ռազմաքաղաքական սրացումը կհանգեցնի Ռուսաստանի ու Արևմտյան Եվրոպայի առևտրատնտեսական կապերի խզմանը։

Հանարծակի փոփոխություններ

Ընդհանուր առմամբ այս տարվա Մյունխենի համաժողովը քաոտիկ տպավորություն էր թողնում։ Ռուսաստանն այդ ամենի մեջ եզակի միավորող կետն էր` անկախ դերակատարության դրական կամ բացասական կողմից։ Ռուսաստանի հարևանները պետք է դա հաշվի առնեն։ Երկար պատրաստվող փոփոխությունները երբեմն միանգամից են լինում, երբ դրանց արդեն ոչ ոք չի սպասում։

Աշխարհը մեծ ցնցումների առջև է կանգնած, ազդեցիկ բազում երկրներ հենց Ռուսաստանի մեջ են տեսնում խաղի որոշակի կանոնների պահպանում։ Ավագ ընկերները, ինչ էլ խոստանան, հաճախ իրենց հարաբերությունները կառուցում են կրտսերների հաշվին։ Հատկապես, եթե կրտսերները լկտիաբար պահանջում են ամեն ինչ ու միանգամից, փոխարենը ոչ մեկի ոչինչ չտալով։

Զելենսկին առանց խոսափողի է մնացել Մյունխենի համաժողովում ու կատակել ականջների թեմայով

«Ռազմավարական համբերությունը» երբեմն հանկարծակի ու միանգամից վերջանում է, ու այդ ժամանակ մեկն իր փողկապն է ուտում, մյուսը ուրախանում է, որ այլևս «кіт» չէ, երրորդը հաղթում է Հալեպի համար մարտում։ Ամեն մեկն ինքն է իր երջանկության դարբինը։

Ըստ թեմայի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ քարտուղարին. անդրադարձել են նաև ԼՂ հիմնահարցին
Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար
Փաշինյան–Ալիև հանդիպման, բանակում ստեղծված մթոլորտի մասին. Sputnik–ի ռադիոեթերը` ուղիղ
թեգերը:
Գերմանիա, Եվրամիություն, Եվրոպա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ