17:20 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Մինսկի համաձայնագրերի բոլոր կողմերը «կիսահոբելյանը» նշեցին հինգ տարվա մեջ ձևավորված ավանդույթների համաձայն։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik, Իրինա Ալեկսնիս. Ուկրաինան լի է նապոլեոնական ծրագրերով։ Արևմուտքը շփոթված այսուայն կողմ է անում ու չի հասկանում` ինչպես դուրս գա իր իսկ ստեղծած փակուղուց։ Ռուսաստանն անվրդով է, բայց այդ անվրդովության տակ կարելի է հստակ կարդալ. «Մենք ձեզ զգուշացրել էինք»։ Ցանկության դեպքում Մոսկվայի վերջին քայլերում կարելի է որոշ խստացում նկատել։

Զուգահեռաբար Մոսկվան, ինչպես նախկինում, մատնանշում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հենց Կիևի պատճառով կյանքի չեն կոչվել։ Երեկ Ռուսաստանի խնդրանքով կայացավ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստը, որում այդ հարցն էր քննարկվում։ Սակայն առավել հատկանշական է վերջերս Վլադիմիր Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինի անմիջական հարցը ` մտադի՞ր է արդյոք Ուկրաինան կատարել ստանձնած պարտավորությունները։

Բայց նույն հաջողությամբ ամեն ինչ կարելի է բացատրել Մոսկվայի` «նորմանդական ձևաչափի» շուրջ Կիևի իրարանցման հերթական ալիքը զսպելու ցանկությամբ։ Միայն վերջին օրերին այնտեղ հնչեցին. ա) ուժերի տեղաբաշխման նոր տարբերակը, բ) սահմանի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելուն ուղղված աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտությունը, գ) Դոնբասում ռուս–ուկրաինական համատեղ պարեկության գաղափարը։
Ընդ որում` ուկրաինական բոլոր նախաձեռնությունները մատուցվեցին «նորմանդական քառյակի»` ապրիլին կայանալիք հանդիպման մեկնաբանությամբ։ Կրեմլն այդ կապակցությամբ ստիպված եղավ մատ թափ տալ և ուղիղ ասել, որ գագաթնաժողովը իմաստ ունի, եթե միայն կատարվեն դեկտեմբերին Փարիզում կայացված որոշումները, իսկ այդ հարցում ակնհայտ առաջընթաց չի նկատվում։

Ուկրաինան միջազգային ասպարեզում իր համար շատ հարմար` «քեֆչի ժուլիկի» տեղ է զբաղեցրել։
Կիևին հաճույք է պատճառում մեծ քաղաքականության մասնակից լինելու զգացողությունն ու աշխարհի ամենաազդեցիկ ուժերի կողքին գտնվելու հնարավորությունը։ Որ այդ երկրի ներկայացուցիչների հանդեպ առավել հաճախ են սկսել ցուցադրական արհամարհանք դրսևորել, որևէ մեկին չի մտահոգում։ Այդպես, օրինակ, եղավ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որին Մյունխենի համաժողովի կազմակերպիչները պարզապես թույլ չտվեցին մտնել դահլիճ, որտեղ ելույթ էր ունենում երկրի գործող ղեկավարը։

Սենատն արդարացրել է Դոնալդ Թրամփին. իմպիչմենտ չի լինի

Միաժամանակ Կիևը փորձում է ցանկացած շանս օգտագործել` հանգամանքներն իր օգտին շրջելու համար։ Մինսկի պայմանավորվածություններն ամրագրված են թղթի վրա, բայց Ուկրաինայի իշխանությունը չի ցանկանում (իսկ որոշ դեպքերում պարզապես չի կարող) կատարել դրանք։ Արդյունքում 5 տարի շարունակ նրանք տարբեր նախաձեռնություններ են հնչեցնում, որոնց նպատակն է կա՛մ փոխարինել համաձայնեցված կետերը, կա՛մ լրացնել դրանք ` սեփական վիճակն ավելի շահեկան դարձնելու համար։

Միևնույն ժամանակ Կիևի ժուլիկությունն այնքան պարզամիտ ու ակնհայտ է բոլոր շահագրգիռ կողմերի համար, որ պարզապես անհարմար է թվում նման մակարդակի «մուխլյոժի» դիմելը։ Բայց Ուկրաինայի իշխող վերնախավին դա էլ չի մտահոգում։
Իրավիճակն ակնհայտորեն ընդարմացրել է Արևմուտքին, Մյունխենի անվտանգության համաժողովում «12 քայլ Դոնբասում խաղաղությանն ընդառաջ» զեկույցի շուրջ սկանդալը դրա հերթական ապացույցն է։

Ընդհանուր առմամբ բավական անմեղ բովանդակությամբ փաստաթղթի տակ ստորագրել են գրեթե հինգ տասնյակ փորձագետներ, որոնց թվում քիչ չեն հայտնի և բարձրաստիճան պաշտոնյաները, դիվանագետներն ու զինվորականները, այդ թվում` համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։
Սակայն զեկույցը կոշտ քննադատության են ենթարկել և՛ Ուկրաինայի ներկայացուցիչները, և՛ ԱՄՆ–ն (հատկապես առանձնացավ Atlantic Council ազդեցիկ վերլուծական կենտրոնը) և դոնբասյան հանրապետությունները։ Ինչ–որ մեկը նկատեց «Կրեմլի ձեռքը», մյուսների համար այն հերթական դատարկ թուղթն է, որի նմանը վերջին տարիների ընթացքում տոննաներով են եղել։

Արդյունքում փաստաթուղթը սկզբում հեռացրին համաժողովի կայքից, իսկ մի քանի օր անց վերադարձրին։ Այս չկողմնորոշվածության մեջ (որն այդքան էլ հարիր չէ նման ծանրակշիռ համաժողովին, ինչպիսին մյունխենյանն է) արտացոլվում է ուկրաինական խնդրի անհույս լինելը, որը Արևմուտքը սեփական ձեռքերով է կազմակերպել։

Իսկ խնդիրն իսկապես անհույս է

Ժամանակ առ ժամանակ աշխարհի տարբեր ծայրերում բավականին լուրջ փորձագիտական մակարդակով կարծիքներ են հայտնում, թե մի փոքր էլ, և Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ–ի (կամ բոլորինը միասին) համբերությունը կհատի և Ուկրաինայի նկատմամբ վճռական միջոցներ կկիրառեն, որոնք այսպես թե այնպես կքանդեն այսօրվա գորդիան հանգույցը։

Զելենսկին առանց խոսափողի է մնացել Մյունխենի համաժողովում ու կատակել ականջների թեմայով

Համապատասխան կանխատեսումները կասկածելի են թվում այն պատճառով, որ նման միջոցները մի կարևոր բան են պահանջելու` Ուկրաինային «վերցնել» սեփական հաշվեկշռի վրա։ Իսկ ցանկացողներ և պատրաստակամներ պարզապես չկան։ Արևմուտքը մի քանի տարի վատնեց` հույս ունենալով բեռը դնել Ռուսաստանի ուսերին, բայց որոշ ժամանակ առաջ վերջապես գիտակցեց իր ջանքերի անպտուղ լինելը։ Ակնկալել, որ Արևմուտքն իր վրա կվերցնի բեռը, միամտություն է։

Եվ քանի որ փակուղուց դուրս գալը փաստացի անհնար է, ոչ պակաս կարևոր խնդիր է դառնում այդ փակուղին հնարավորինս հարմարավետ դարձնելը։ Նախևառաջ դա վերաբերում է Կիևի շուրջ աղմուկ հանելուն, որին դատարկ աղմուկը առավելագույն թվով բոնուսներ է ապահովում և հաճույք պատճառում, իսկ շրջապատողներին` գլխացավանք և ժամանակի անիմաստ կորուստ։

Եվ դատելով ամենից` այս հարցում Արևմուտքի դիրքորոշումը լիովին համընկնում է Ռուսաստանի դիրքորոշման հետ։

Ըստ թեմայի

Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն կա. Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանի հետ լաստանավային անցում կունենա՞. Տողանյանը`բանակցությունների մասին
Պուտինը Սերգեյ Մելիք–Բաղդասարովին Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան է նշանակել
թեգերը:
Արևմուտք, Ռուսաստան, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ