09:08 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
57 0 0

ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփին դուր չի եկել, որ հեղինակավոր մրցանակը շնորհել են հարավկորեական ֆիլմին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար» է ստացել Պոն Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմը (Հարավային Կորեա)։ Fox News–ը հայտնում է, որ Թրամփն այդ մասին խոսել է Կոլորադո նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։

Ռեժիսոր Պոն Ջուն Հոյի հարավկորեական կինոնկարն այս տարի հաղթեց Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգում և լավագույն ֆիլմ ճանաչվեց։ «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ հաղթող ֆիլմ դարձավ ոչ ամերիկյան արտադրության, օտարալեզու ֆիլմը։

Բազ Լուրմանը կէկրանավորի «Վարպետը և Մարգարիտան». օսկարակիր ռեժիսորը 20 տարի սպասել է դրան

«Ինչ ահավոր մրցանակաբաշխություն էր այս տարի։ Հաղթողն էլ Հարավային Կորեայի ֆիլմն էր։ Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում», – վրդովվել է Թրամփը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն բավականին շատ խնդիրներ ունի Հարավային Կորեայի հետ, իսկ նրանց ֆիլմը լավագույնն է համարվում։

«Սա նորմա՞լ է։ Չգիտեմ։ Վերադարձրեք «Քամուց քշվածները», «Սանսեթ ծառուղին»։ Այնքան հիանալի ֆիլմեր կան», – ասել է Թրամփը։

​Նշենք, որ «Օսկարի» 92-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը կայացել է փետրվարի 10-ի գիշերը Լոս Անջելեսի Dolby թատրոնում։

«Կանաչ գիրքը» և թավջութակը․ ինչպես Արտյոմ Մանուկյանի կատարած երաժշտությունն «Օսկար» նվաճեց

թեգերը:
ֆիլմ, Դոնալդ Թրամփ, «Օսկար» մրցանակաբաշխություն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ