01:00 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
436 0 0

Քարդաշյան ընտանիքը կրկին հուզել է հանրությանը, այս անգամ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան առթիվ նրան հարգանքի տուրք մատուցելով։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Daily Mail-ը գրում է, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրերը՝ Քորթնին և Քլոյեն և նրանց կրտսեր եղբայրը` Ռոբը, հարգանքի տուրք են մատուցել իրենց հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Роберт Джордж Кардашян с семьей
Ռոբերտ Քարդաշյանը ընտանիքի հետ

«Ծնունդդ շնորհավոր, պապ։ Անսահման կարոտում եմ քեզ։ Հուսով եմ, ուր էլ լինես, կտեսնես այս ամենը»,-Instagram-ի իր էջում հոր հետ լուսանկարին կից գրել է Քիմը։

Ким Кардашян поздравляет отца Роберта Джорджа Кардашяна с днем Рожденья
Քիմ Քարդաշյանն ու հայրը

Նրա ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանը, հոր ծննդյան օրվա առիթով նույնպես լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում մանկահասակ Քիմը և Քորթնին համբուրում են հորը։

«Շնորհավոր ծնունդդ հայրիկ»,- լուսանկարին կից գրել է Քորթնին։

 Роберт Джордж Кардашян с дочерьми Кортни и Ким
Քորթնին և հայրը

Իրենց հանգուցյալ հորը շնորհավորել են նաև Քլոյեն և Ռոբը, որը Twitter-ում հոր հետ լուսանկար է հրապարակել։

Роб Кардашян с отцом Робертом Джорджем Кардашяном
Ռոբ Քարդաշյանն ու հայրը

Նշենք, որ Ռոբերտ Քարդաշյանը  ծնվել է 1944 փետրվարի 22-ին։ Նա ամերիկահայ փաստաբան էր, որը հայտնի էր դարձել ամերիկյան ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնի գործը հաղթելով։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականին՝ 59 տարեկան հասակում։

Ըստ թեմայի

Ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը հետևում Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու «սիրախաղին». լուսանկար
Կիսամերկ աստղեր, երկար լեզու և մրցանակների տարափ. «Գրեմմիի» ամենավառ կադրերը
«Նա հիանալի անձնավորություն էր»․ Քարդաշյանի քույրը խոսել է օդաչու Արա Զոբայանի մասին
Արամ քեռու բարություն. ինչո՞ւ պիտի Քիմ Քարդաշյանը Երևանում ապրի
թեգերը:
ընտանիք, հայր, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ