13:33 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
276 0 0

Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ավելի քան 6 ժամ տևած բանակցություններից հետո ասել է, որ կողմերն ընդունելի լուծում են գտել սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի լարվածության կարգավորման համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք միշտ չէ, որ համաձայնության ենք գալիս մեր թուրք գործընկերների հետ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հարցում։ Սակայն ամեն անգամ դժվարին պահերին, հենվելով երկկողմ հարաբերություններում ձեռք բերված բարձր մակարդակի վրա, մեզ հաջողվում է շփման եզրեր գտնել ի հայտ եկող վիճահարույց թեմաների շուրջ: Այդպես էր և այս անգամ»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա հայտնել է, որ բանակցությունների արդյունքում կողմերը համատեղ փաստաթուղթ են կազմել, որտեղ ներկայացված են քննարկումների ժամանակ ընդունած որոշումները:

Փաստաթուղթը ներառում է հետևյալ կետերը.

  • մարտի 6-ի կեսգիշերից դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները,
  • Ռուսաստանի և Թուրքիայի կողմից 6 կմ երկարությամբ անվտանգության միջանցք ստեղծել Սիրիայում,
  • մարտի 15-ից համատեղ հերթապահություն իրականացնել М-4 մայրուղու երկայնքով:

Պուտինը վստահություն է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան Իդլիբում իրավիճակի կարգավորման համար:

Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել էր փետրվարի 27-ին, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ էին բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, ինչին հակահարվածով էին պատասխանել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ էին հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 33 թուրք զինվորական է մահացել:

Ըստ թեմայի

Իդլիբում թուրքական զորքերը սիրիական երկու ինքնաթիռ են խոցել
Իրանը փորձում է թուլացնել Սիրիայում Թուրքիայի և ԱՄՆ–ի ազդեցությունը. արևելագետ
Թուրք պատգամավորները Սիրիայի պատճառով ծեծել են իրար. տեսանյութ
թեգերը:
Սիրիա, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ