19:32 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1034)
313 0 0

Տաջիկստանում կորոնավիրուսի տարածման մասին ճիշտ ու ֆեյք լուրերի ֆոնին իսկական խուճապ է սկսվել: Բնակիչները սկսել են մեծ քանակությամբ սննդամթերք ամբարել։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Տաջիկստանում առայժմ կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել, կարանտինային գոտիներում 320 օտարերկրյա քաղաքացիներ են հսկողության տակ: Սակայն հասարակության մեջ իսկական խուճապ է։ Շատերը մեծ քանակությամբ մթերք են գնում և ամբարում, իսկ համացանցում հայտնվել է ապրանքների և սննդամթերքի իսկապես ծիծաղելի մի ցանկ, որոնք խորհուրդ է տրվում գնել ու պահել:

Ադրբեջանում ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

«300 կգ սոխ և կարտոֆիլ, 120 լիտր բուսական յուղ, 30 կգ աղ ու 50 կգ շաքարավազ, բրինձ, 10 կգ սխտոր, 5 լիտր սպիրտ, թթու կաղամբ` 40 կգ, 200 դիմակ, 50 հակագազ», - սա ապրանքների ոչ ամբողջական ցանկն է, որոնցով խորհուրդ է տրվում համալրվել պահեստները։ Այսքանին ավելացրած` պահածոներ և դեղեր։

Ինչպես է խուճապի մատնված քաղաքացիներին հաջողվել շուկայից տուն հասցնել 1-2 տոննա ապրանք, հավանաբար, այդպես էլ առեղծված կմնա, գրում է Sputnik Տաջիկստանը:

Դուշանբեից ստացվող տվյալների համաձայն ՝ խուճապը սկսվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու իշխանությունների ձեռնարկած միջոցառումների ֆոնին: Իրավիճակը բարդացրել են հարևան երկրներում վիրուսի տարածման մասին տեղեկությունները:

Թեև վարակվածների ու մահացածների մասին սոցցանցերում տարածված լուրերի մեծ մասն իրականությանը չեն համապատասխանում, խուճապի մատնված քաղաքացիները կարծես աշխարհի վերջին են պատրաստվում։ 

Տեղի բնակչուհիներից մեկի խոսքով ՝ վերջին օրերին Դուշանբեում արհեստական աղմուկ է բարձրացել, ու ժողովուրդը խոշոր առևտրի կենտրոններից գնում է հնարավոր ամեն բան։

«Մարդիկ աներևակայելի քանակությամբ խմելու ջուր են գնում, նույնիսկ չեմ հասկանում` ինչու. ընտրում են մեծ տարաներով, մի քանի լիտր: Հետո ես էլ տպավորության տակ որոշեցի գնել», - պատմել է Թեհմինան։

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը. տղամարդն անձամբ է դիմել հիվանդանոց

Եվ եթե սննդամթերքի դեֆիցիտի մասին խոսելը դեռ վաղ է, ապա բժշկական դիմակներ գտնելը շատ ավելի բարդ է: Տաջիկստանի էկոնոմիկայի նախարարությունը խոստացել է պահպանել սննդամթերքի գները։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1034)

Ըստ թեմայի

Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում
«Կորոնավիրուսը շատ վարակիչ չէ». եթե ամեն ինչ շարունակվի այս հունով, դասերը կսկսվեն
Կանանց նվեր կամ կորոնավիրուսի հախից գալու միջոց. Գագիկ Սուրենյանը +24 աստիճան է խոստանում
թեգերը:
Սննդամթերք, խանութ, կորոնավիրուս, Տաջիկ, Տաջիկստան

Գլխավոր թեմաներ