01:07 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Ամենահարուստ մարդկանց 10-յակից չի փոխվել միայն մեկ միլիարդատիրոջ` Bloomberg LP ընկերության սեփականատեր Մայքլ Բլումբերգի ֆինանսական վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. «Սև երկուշաբթի». Forbes ամսագիրը հայտնում է, որ աշխարհի 10 ամենահարուստ գործարարները շուրջ 38 մլրդ դոլար են կորցրել։ Համաշխարհային բորսաներում խուճապի ֆոնին միլիարդատերերը ֆինանսական զգալի կորուստներ են կրել, մասնավորապես ԱՄՆ–ում, որտեղ Dow Jones գործակիցը մեկ օրվա ընթացքում ընկել է 7,79%–ով։

Ամենից շատ տուժել է LVMH ընկերությունների խմբի նախագահ Բերնար Առնոն. մեկ օրում նա 6 մլրդ դոլար է կորցրել։ Amazon–ի հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսի կապիտալը կրճատվել է 5,6 մլրդ–ով, իսկ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթինը` 5.4 մլրդ–ով։

Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը զրկվեց 5 մլրդ դոլարից, Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կորցրեց 4.2 մլրդ, Inditex հոլդինգի շահառու Ամանսիո Օրտեգան` 2.8 մլրդ, Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը` 3.8 մլրդ, իսկ Google–ի համահիմնադիր Լարի Փեյջը` 3.3 մլրդ, Oracle–ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 1.8 մլրդ։

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան

Ամենահարուստ մարդկանց 10-յակից չի փոփոխվել միայն Bloomberg LP ընկերության սեփականատեր Մայքլ Բլումբերգի կարողությունը։ Բանն այն է, որ ընկերության բաժնետոմսերը չեն մասնակցում բորսաների աճուրդներին։ Վերջին տվյալներով` գործարարի կապիտալը կազմում է 56 մլրդ դոլար։

Ըստ թեմայի

«Կուլակաթափ» հայկական ձևով, կամ ինչու մեր երկրում հարուստներին չեն սիրում
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը
Խաբված ավանդատուներն ու ֆինանսական բուրգերը. ի՞նչն է մարդկանց ստիպում հավատալ խաբեբաներին
Պետությունն էլ չի օգնի հարուստներին․ 2021 թ–ից ԱԱՀ արտոնությունները կկրճատվեն
թեգերը:
սեփականատեր, մեծահարուստ

Գլխավոր թեմաներ