21:32 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (904)
453 0 0

Կայքը դուստր ձեռնարկության եկամտի մի մասը կտրամադրի հիվանդանոցին։ Ինչպես նաև պրեմիում հասանելիություն կտա մեկուսացված իտալացիներին։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Աշխարհի խոշորագույն PornHub պոռնոկայքը որոշել է «ընկերակցել» մեկուսացված իտալացիներին և Իտալիայի բնակիչներին կայքի պրեմիում–հաշիվների անվճար հասանելիություն տրամադրել։

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ ռեժիմ է գործում։ Իշխանությունները սահմանափակել են տեղաշարժը, փակել են ուսումնական և հանրային հաստատությունները։

Երկրի բնակիչներին անակնկալ է սպասում. կայքը բացելիս հաղորդագրություն է հայտնվում այն մասին, որ նրանք կարող են մեկ ամսվա ընթացքում օգտվել պրեմիում–հաշվից։ Բացի այդ, կայքը կզբաղվի բարեգործությամբ` Իտալիայի հիվանդանոցներին ուղղելով Modelhub դուստր ձեռնարկության ամսական եկամտի մի մասը։

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի. Փաշինյան

Նշենք, որ մարտի 13-ի դրությամբ, ԱՀԿ–ի տվյալներով, նոր COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում 134 829 է, մահացել է 4 984 մարդ։ Ամենածանր իրավիճակն Իտալիայում է. հաստատված է վարակման ավելի քան 15 113 դեպք, իսկ զոհերի թիվը կազմել է 1153 մարդ։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (904)

Ըստ թեմայի

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել
Մեծ քանակով հիվանդների դեպքում ծանր կլինի, և ԱՀԿ–ի օգնության կարիքը կունենանք. «Հրապարակ»
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ
թեգերը:
Իտալիա, կայք, պոռնիկ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ