02:09 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (821)
215 0 0

Բժիշկը հաստատել է, որ նախորդ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը թեթև շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ դրանից երեք օր անց կորոնավիրուսի ախտանշաններ են արտահայտվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալրդ Թրամփի անձնական բժիշկ Շոն Քոնլին պարզաբանել է, թե ինչու նախագահը չպետք է կորոնավրուսի թեստ անցնի։

«Քանի որ նախագահի մոտ ախտանշաններ չկան, COVID-19-ի թեստ անցկացնելն այս պահին ցուցված չէ», - նշված է Քոնլիի հուշագրի մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Իրանի անվտանգության ուժերը 24 ժամվա մեջ կմաքրեն երկրի փողոցները. AFP

Բժիշկը հաստատել է, որ նախորդ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը թեթև շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ դրանից երեք օր անց կորոնավիրուսի ախտանշաններ են արտահայտվել։ Բացի այդ, ուրբաթ երեկո հայտնի է դարձել, որ Թրամփի հետ այդ երեկո նույն սեղանի շուրջ նստած ևս մի մարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Նրա խոսքով՝ առաջին վարակակրի հետ Թրամփը «բացառապես սահմանափակ» շփում է ունեցել․ նրանք սեղմել են միմյանց ձեռքն ու լուսանկարվել են։ Երկրորդի հետ նա ավելի շատ ժամանակ է անցկացրել, սակայն դա եղել է մինչ այն պահը, երբ այդ մարդու մոտ ախտանիշներ են ի հայտ եկել։ Թրամփի բժիշկի խոսքով՝ նման դեպքերում վարակվելու ռիսկը փոքր է։

Թրամփը բազմիցս ասել է, որ լավ է իրեն զգում ու չի պատրաստվում կորոնավիրուսի թեստ անցնել։ Սակայն երեկ` մարտի 13–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «ամենայն հավանականությամբ» ինչ-որ պահի իրեն էլ կստուգեն COVID-19 առկայության վերաբերյալ։

Աշխարհի քսան ամենահարուստ մարդիկ մեկ օրում 78 միլիարդ դոլար են կորցրել. Forbes

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (821)

Ըստ թեմայի

Լավ լուր Բրազիլիայի նախագահի, Դոնալդ Թրամփի ու Աննա Հակոբյանի համար
ՀՀ կենտրոնական բանկը հավաքում է «կորոնավիրուսոտ» փողերը
«Թումոն» մեկ ամիս փակ կլինի. կորոնավիրուսով վարակված իտալացին այդ շենքում է աշխատել
թեգերը:
կորոնավիրուս, բժիշկ, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ