13:28 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (725)
122 0 0

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը որոշ ժամանակ հրաժարվում էր թեստ հանձնել, իսկ հիմա պատասխանի է սպասում։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը կլինի մի քանի օրից։ Տեղեկությունը հայտնում է Sputnik International–ը։

Նախագահի բժիշկն այսօր հաստատել էր, որ նախորդ շաբաթ բրազիլական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թրամփը շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ երեք օր անց կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել։ Բացի այդ, ուրբաթ երեկոյան հայտնի էր դարձել, որ Թրամփի հետ այդ երեկո նույն սեղանի շուրջ նստած մարդկանցից մեկի մոտ նույնպես կորոնավիրուս է ախտորոշվել։

Թեև Թրամփն ու նրա բժիշկը հայտարարել էին, որ նախագահը կորոնավիրուսի թեստ հանձնելու կարիք չունի, այդուհանդերձ Սպիտակ տան ղեկավարը որոշել է ստուգվել։

«Ես երեկ երեկոյան (ուրբաթ) թեստ եմ հանձնել։ Այն ուղարկվել է լաբորատորիա», - այսօր Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։

Արդյունքները մի քանի օրից պատրաստ կլինեն։ Հարցին, թե որքան է նրա ջերմությունը, նախագահը պատասխանել է․ «Լրիվ նորմալ»։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին՝ Թրամփն ասել է, որ ԱՄՆ–ում 50 մարդ է մահացել, այդ թիվը կարող էր ավելի մեծ լինել, եթե միջոցներ չձեռնարկվեին։

ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 14-ով, Միշուստինը հանձնարարական է տվել

 

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (725)

Ըստ թեմայի

Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում
Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ
Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
թեգերը:
ԱՄՆ, կորոնավիրուս, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ