14:55 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Ժաննա Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում և կարող է հաջողության հավակնել երկրորդում։ Իսկ Փարիզի 15-րդ շրջանում պայքարը կշարունակի Անուշ Թորանյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտ — Sputnik. Ստրասբուրգի քաղաքապետ կարող է դառնալ բնապահպան–ակտիվիստ Ժաննա Բարսեղյանը։ Ինչպես հայտնում է ֆրանսիական «20 Minutes» պարբերականը` Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ են անցել ևս երեք թեկնածու, որոնք ձայների 10%–ից ավելին են հավաքել։ Հայուհին իր հաղթանակը շատ զուսպ է ընդունել և տեսախցիկների առաջ չի հայտնվել ծափահարությունների և «ուռա» բարձրագոչ ճիչերի ուղեկցությամբ։

«Այս հաղթանակը ցույց է տալիս, որ Ստրասբուրգի բնակիչներն ուզում են բնապահպանական հարցերում  իրենց վրա պատասխանատվություն վերցնել»,–ասաց նա։

Երկրորդ փուլում  նրա հետ պայաքարելու է Ալեն Ֆոնտանելը` նախագահ Էմանուել Մակրոնի  «En Marche» կուսակցությունից։ Առաջին փուլում նա հավաքել է ձայների 19,86%–ը։

Եվս մեկ առաջնային թեկնածու` Կատրին Թրաութմանը Սոցիալիստական կուսակցությունից, չի բացառել Ժաննա Բարսեղյանին աջակցելու հնարավորությունը։

Հայուհին հաղթել է խոհարարության համաշխարհային օլիմպիադայում

Տեղական ինքաակառավարման մարմինների մեկ այլ ընտրություններում` Փարիզի 15-րդ շրջանում, առաջին փուլում հաղթել է աջ կոալիցիան` Անիես Էվրենի գլխավորությամբ, որը հավաքել է ձայների 22,77%–ը։ Շրջանի ներկայիս ղեկավար Ֆիլիպ Գուժոնի բլոկը հավաքել է ձայների 21,34%–ը։ Ձախ կոալիցիան` Անուշ Թորանյանի գլխավորությամբ, հավաքել է 19,67%։ Բոլոր երեք բլոկները, Կատրին Իբլեդի գլխավորած կենտրոնամետների կոալիցիայի հետ մասնակցում են երկրորդ փուլին։

«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ

Ձախ կոալիցիային (Union de la Gauche), որը 15-րդ շրջանում ներկայացնում է Անուշ Թորանյանը, պատկանում է նաև Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն։

Ըստ թեմայի

Ֆրանսիացիները սիրահարվել են Երևանի փողոցներից մեկում երգող աղջկան. տեսանյութ
Ի՞նչ են մտածում օտարերկրացի կանայք հայուհիների մասին
Տեղին է կանանց իրավունքների բարձրաձայնումը. ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են կանանց
Հայ ռեստորանատերը խորհուրդներ է տալիս լեհ նախարարներին, հյուրընկալում փոխվարչապետին
թեգերը:
Ընտրություններ, Փարիզ, հայ, բնապահպանական, քաղաքապետ

Գլխավոր թեմաներ