07:09 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)
66110

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել վիրուսների հայտնաբերման դեպքում պահպանել անվտանգության կանոններն ու «թու–թու–թու» ասել։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակել է կորոնավիրուսի թեմայով և հայ օգտատերերին հիշեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը։

Այսօր «Пул первого» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես է Լուկաշենկոն զրուցում բժշկական տեխնիկա և անվտանգության համակարգեր արտադրող «Ադանի» մասնավոր ձեռնարկության աշխատակիցներից մեկի հետ։ Աշխատակիցը զրույցի ընթացքում նախագահին առողջություն է մաղթում։

«Թու, թու, թու...» . Փաշինյանը կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է արել

«Սուրբ, սուրբ, սուրբ... Հավանաբար սխալ ռեսուրսներ ես կարդում։ Ինձ օրը մեջ մե՛կ թաղում են, մե՛կ կորոնավիրուս, մեկ` էլի ինչ–որ մի բան։ Անձամբ ես կորոնավիրուսին չեմ հավատում, թեև նախարարն ինձ լուսավորել է։ Պարզվում է կորոնավիրուսները վաղուց են մեզ մոտ հայտնի։ Իսկ հիմիկվանը` նորը, իր կառուցվածքով 90%–ով նման է հներին է։ Միայն թե դեռ 10%–ից պետք է գլուխ հանեն։ Իսկ մենք սկսում ենք խուճապի մատնվել, բղավել։ Աշխատել է պետք, թու, թու, թու, և այդ ժամանակ Բելառուսում չի լինի այնպես, ինչպես Իտալիայում է»,–ծիծաղելով պատասխանել է Լուկաշենկոն։

Սակայն ամենահատկանշականն այն է, որ երկրի ղեկավարը, բացի «թու, թու, թու» ասելուց, նաև երեք անգամ փայտին է խփում։

Փետրվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել վիրուսների հայտնաբերման դեպքում պահպանել անվտանգության կանոններն ու «ուղեցույց» հրապարակել։

Սակայն այդ գրառումը համացանցում բազմաթիվ կատակների և մեմերի առիթ դարձավ, քանի որ վարչապետն այն հետևյալ խոսքերով էր ուղեկցել. «Թու, թու, թու, Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եվ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները, չի էլ գրանցվի»։

Հիշեցնենք, որ Հայաստանը (ինչպես և մի շարք այլ երկրներ) կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։

Արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում կգործի մեկ ամիս (մարտի 16-ից ապրիլի 14-ը)։ Սահմանափակվել է մուտքն ու ելքը երկիր, արգելվել են զանգվածային միջոցառումները, Երևանում և մյուս քաղաքներում սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են բազմաթիվ ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (մթերայիններից բացի)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

Թու-թու-թու, հայրաքաղաքը տարին լավ է սկսել

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)

Ըստ թեմայի

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ
«Հայ «ջեբկիրներն» արդեն տնից են աշխատելու». ի՞նչ մեմեր է ստեղծել կորոնավիրուսը
Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում
թեգերը:
Հայաստան, Բելառուս, կորոնավիրուս, Ալեքսանդր Լուկաշենկո, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ