19:33 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)
224 0 0

Մինչ մեկուսանալը կանցլերը Բեռլինում հանդիպել է լրագրողների հետ, խոսել կարանտինի միջոցների խստացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տնային մեկուսացման անցնելու որոշում է կայացրել, քանի որ կորոնավիրուսով վարակված բժիշկն նրան պատվաստում է արել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գերմանիայի կառավարությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բժիշկը Մերկելին «պնևմոկոկի դեմ պատվաստում է արել»։

Ցերեկը կանցլերը Բեռլինում պատասխանել է լրագրողների հարցերին, խոսել կարանտինի միջոցների մասին, նշել, որ Գերմանիայում պետք է սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը։

Հիմա կարելի է դուրս գալ միայն աշխատանքի, բժշկի կամ սպորտով զբաղվելու համար,-ասել է նա։

Խանութների մեծ մասը փակ է, բաց են միայն մթերայինները, դեղատները, կենդանիների  խանութները։ Աշխատանքը դադարեցնելու են բարերը, ակումբները, թատրոններն ու հանրային ժամանցի վայրերը։

Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը մեկ օրում աճել են 1948-ով՝ գերազանցելով 18,6 հազարը, 55 մարդ մահացել է։

 

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)

Ըստ թեմայի

ԱՀԿ ղեկավարը երիտասարդներին կոչ է արել սահմանափակել մեծահասակների հետ շփումը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացավ ևս 4-ով
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 152 909-ի
Ինչպե՞ս է հնարավոր սպանել վիրուսը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
թեգերը:
կորոնավիրուս, Անգելա Մերկել, Գերմանիա

Գլխավոր թեմաներ