00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթել կորոնավիրուսին. «Ռոսիա սեգոդնյան» Չինաստանի փորձի մասին գիրք կթողարկի

© Sputnik / Максим Блинов / Անցնել մեդիապահոցКоронавирус в Китае
Коронавирус в Китае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի դեմ չինացի գիտնականների հաղթական պայքարի թեմայով Ռուսաստանում գիրք կհրատարակվի: Կիսելյովը խոսել է այդ աշխատության առանձնահատկության մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի –Sputnik. Շուտով լույս կտեսնի կորոնավիրուսի դեմ Չինաստանի պայքարի փորձի մասին առաջին գիտական ձեռնարկի ռուսերեն տարբերակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` գիրքը կհրատարակվի «Ռոսիա սեգոդնյա» Միջազգային տեղեկատվական գործակալության, Ռուսական ուղիղ ներդրումներ հիմնադրամի և Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի գիտական խորհրդատվության աջակցմամբ։

Չինացի գիտնականների գրած ձեռնարկի մասին մանրամասներ է ներկայացրել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Նա նշել է, որ 2019 թվականի վերջին 2020 թվականի սկզբին Չինաստանը, առաջինը բախվելով COVID-19–ին, կարողացավ հասնել իր տարածքում վիրուսի տարածման կանխմանը։

Молодой человек в защитной маске на проспекте Тиграна Меца - Sputnik Արմենիա
ՀՀ–ում տեղաշարժի սահմանափակումներ կլինեն. կորոնավիրուսի կանխարգելման քայլերը խստացվում են

90 էջանոց «Կորոնավիրուսի նոր՝ COVID-19 վարակի կանխարգելման և բուժման ձեռնարկի» լույս ընծայումն արդեն մեկնարկել է։ Այն խմբագրվել է Չժեցզյան նահանգի բժշկության համալսարանի առաջին ակադեմիական կլինիկայի նախագահ, պրոֆեսոր Տինբո Լիանի կողմից։ Գիրքը թարգմանվել է, կազմվել և ուղարկվել տպագրության: Այն լույս կտեսնի չորեքշաբթի, մարտի 25-ին:

«Սա ձեռնարկ է հաղթանակի մասին, պետք է իմանալ փաստերը. Չինաստանը հաղթել է կորոնավիրուսին և աշխարհում առաջինն է հասել հիվանդության տարածման կանխարգելմանը»,–նշել է Կիսելյովը։

Կիսելյովի խոսքով` հրատարակության վրա աշխատել են «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի թարգմանիչները, ինչպես նաև Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մասնագետներն ու ռեկտոր, ՌԳԱ ակադեմիկոս Պյոտր Գլիբոչկոն։ Նրանք հանդես են եկել որպես գիտական խորհրդատուներ։

Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել

Կիսելյովը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսական ուղիղ ներդրումներ հիմնադրամին` գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, որը, «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրենի խոսքով, արագ արձագանքել է և հրատարակման հարցում մեծ օգնություն է ցուցաբերել։

Կիսելյովի կարծիքով` կորոնավիրուսի դեմ հաջող պայքարի համար չափազանց կարևոր է օգտագործել վերջին ամիսներին տարբեր երկրների կողմից կուտակած միջազգային փորձն ու իրական պրակտիկաները։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместная пресс-конференция с иорданским коллегой (2 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին. Մնացականյան

«Այդ պրակտիկաներին ծանոթանալն ու ներդնելը կօգնեն բարձրացնել այն միջոցների արդյունավետությունը, որոնք այսօր ձեռնարկվում են Ռուսաստանում։ Այս առումով Չինաստանի առաջատար կլինիկայի փորձը, որը հայտնվել է նոր վիրուսի դեմ պայքարի առաջնագծում և սեփական մոտեցումներն է ձևավորել, իսկապես անգին է», – ՌԻԱ Նովոստիին է ասել Ռուսական ուղիղ ներդրումներ հիմնադրամի ղեկավարը։

Փորձի միջազգային փոխանակման կարևորության մասին նախաբանում գրել է նաև ձեռնարկի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Տինբո Լիանը։ Նա շնորհակալություն է հայտնել ինչպես չինացի բժիշկներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ձեռնարկի նախապատրաստմանը և «աշխարհի գործընկերներին պատմել անգին փորձի մասին` միևնույն ժամանակ շարունակելով հիվանդների կյանքեր փրկել»։

«Աերոֆլոտը»  կրճատում է դեպի Հայաստան թռիչքների հաճախականությունը

Կորոնավիրուսի նոր՝ COVID-19 վարակի կանխարգելման և բուժման ձեռնարկը կտարածվի անվճար, ռուսական հրատարակությունը լույս կտեսնի 10 հազար տպաքանակով։

Լրահոս
0