18:55 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
25010

Արքայազն Ջորջը, արքայադուստրը Շառլոտան և արքայազն Լուին տեսանյութում սատարում են բոլոր բուժաշխատողներին, որոնց համար ծանր ժամանակներ են։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի փոքրիկները հուզիչ ձևով շնորհակալություն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։ Քենսինգթոնյան պալատի Instagram պաշտոնական էջում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեխաները դիմում են բուժաշխատողներին, որոնց համար ծանր ժամանակներ են սկսվել։

Նշենք, որ Քենսինգթոնյան պալատմ արքայազն Ուիլյամի և նրա կնոջ լոնդոնյան պաշտոնական նստավայրն է։

Տեսանյութում թագավորական ժառանգներ` 6 տարեկան արքայազն Ջորջը, 4 տարեկան արքայադուստր Շառլոտան և 2 տարեկան արքայազն Լուին, ծափահարում են` հայտնելով իրենց համերաշխությունն ու շնորհակալությունը բժիշկներին։

«Շնորհակալություն  բոլոր բժիշկներին, բուժքույրներին, հիվանդապահներին, դեղագործներին, կամավորներին և մյուս բուժաշխատողներին, որոնք անդադար աշխատում են կորոնավիրուսով բոլոր հիվանդներին օգնելու համար», – գրված է տեսանյութին կից գրառման մեջ։

Արքայազներն ու արքայադուստրը բավական համեստ են հագնված, առանց ավելորդությունների։ Եթե Ջորջը, որպես ավագ, շատ լուրջ է վերաբերվում իր առաքելությանը և ջանասիրաբար ծափահարում է, ապա Շառլոտան ժպտում է և ինչ–որ մեկին նայում, ով կադրից դուրս է։ Դե իսկ փոքրիկ Լուին նայում է մե՛կ ավագ եղբորը, մե՛կ քրոջը` հասկանալու համար, թե արդյոք ճիշտ է հասկացել առաջադրանքը։

Թագավորական ընտանիքն այս տեսանյութով միացել է #ClapForOurCares ֆլեշմոբին, որը թարգմանվում է «ծափահարում ենք նրանց, ովքեր հոգ են տանում մեր մասին»։

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Բրիտանիայի թագաժառանգ, արքայազն Չարլզի մոտ։ Նրա կնոջ` Կամիլայի COVID-19–ի թեստի արդյունքները բացասական են եղել։ Այժմ Չարլզն ու Կամիլան գտնվում են Շոտլանդիայի իրենց նստավայրում։

Լոնդոնը դարձել է Բրիտանիայում կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիվանդացել է Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը, սակայն հիմա նա արդեն առողջացել է և վերադարձել իր պարտականություններին։ Այսօր կորոնավիրուս են հայտնաբերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ:

«Իգորին մի՛ զանգեք». Նիկոլաևը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել, կինը նյարդային է

Երեքշաբթի օրվանից Մեծ Բրիտանիայում կարանտին է գործում. բնակիչներին արգելված է առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս գալ տնից, 2 անձանցից ավելի մարդկանցով հավաքվել։ Բացառություն են կազմում միայն համատեղ ապրող ընտանիքները։

ԱՀԿ–ի վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է ավելի քան 465 հազարի, ավելի քան 21 հազարը մահացել են։

Ըստ թեմայի

Դժվար է չվարակվել Cor UNO virus պարով, երբ բոլորը կարանտինում են. տեսանյութ
Որ մարզում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել. քարտեզը պատրաստ է
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն միացել է COVID-19–ի դեմ պայքարի դաշինքին
թեգերը:
արքայազն, երեխա, Անգլիա, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ