23:56 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (795)
882 0 0

Հայտնի երգիչը թեստի պատասխանը հրապարակել է Instagram–ում ու շնորհակալություն հայտնել բժիշկներին, ընտանիքի անդամներին, ընկերներին ու գործընկերներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իգոր Նիկոլաևի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է։ Երգիչն ինքն է այդ մասին հայտնել Instagram–ում:

«Երկար սպասված պատասխանը: COVID-19` «բացասական»։ Ես շատ շնորհակալ եմ ընկերներիս ու գործընկերներիս անհանգստանալու և գոտեպնդման խոսքերի համար։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատում էին, որ այս ամենը դրական ավարտ կունենա։ Շնորհակալություն Կոմունարկայի հիանալի կոլեկտիվին պրոֆեսիոնալիզմի, լավատեսության և հոգատարության համար։ Շնորհակալություն ընտանիքիս սիրո, հավատի և լավատեսության համար»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Игорь Николаев/Igor Nikolaev (@igor_nikolaev_music)

Հիշեցնենք` մարտի 27-ին հայտնի դարձավ, որ Նիկոլաևը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երաժշտի մոտ օջախային թոքաբորբ է ախտորոշվել։ Նրան տեղափոխել էին Մոսկվայի Կոմունարկա ավանի հիվանդանոց։

Հիշեցնենք նաև, որ նույն բուժկենտրոն երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր նաև երգիչ Լև Լեշչենկոն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հետազոտությունները ցույց են տվել, որ հանրաճանաչ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ ախտորոշված թոքաբորբն առաջացել է կորոնավիրուսի պատճառով։

MERCI Էյֆելյան աշտարակի վրա. Փարիզում երախտապարտ են կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (795)

Ըստ թեմայի

Տավուշի մարզպետը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հաղթահարելու ձև է առաջարկում
Օնլայն տեղեկություն կստանանք կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածների մասին. նոր նախագիծ
Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Իգոր Նիկոլաև

Գլխավոր թեմաներ