01:16 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
169 0 0

«Չարի հպումը» միստիկական մինի-սերիալի պրոդյուսեր Դեյվիդ Մաք-Քենզին կիսով չափ հայ է, ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը նույնպես հայ է։ Ֆիլմը նկարահանել են Հայաստանում, որպեսզի դիտողին ներկայացնեն, թե ինչ հարուստ, տպավորիչ տեսարաններ կան այստեղ։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Հայ ռեժիսոր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» («Evil Touch») սերիալը, որը պատմում է ամերիկացի ուսանողների Հայաստան ճանապարհորդության մասին, ընդգրկվել է «Էմմի» մրցանակաբաշխության հայտատուների կարճ ցուցակում: Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ռուս-ամերիկյան Blitz Films ընկերությանը,որը  զբաղվում է մինի-սերիալի արտադրությամբ:

«Չարի հպումը» հայաստանյան Academy Films, ամերիկյան Associated Television International և ռուս-ամերիկյան Blitz Films ընկերությունների համատեղ արտադրություն է։ Գլխավոր պրոդյուսերն ամերիկացի Դեյվիդ Մաք-Քենզին է, ռեժիսորը՝ Սերգեյ Սարկիսովը։

Մինի-սերիալի ողջ նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում՝ ամերիկյան հեռուստատեսության համար` հայ, ամերիկացի, բրիտանացի դերասանների մասնակցությամբ  և ռուսաստանցի նկարահանող խմբի օժանդակությամբ։

«Այս ֆիլմի արտադրությունն օգնեց արտասահմանյան կինոգործիչներին գնահատել Հայաստանում կինոարդյունաբերության ներուժը, ծանոթանալ կինոարտադրության համար տեսարժան վայրերին, զգալ դերասանների պրոֆեսիոնալիզմը», - ասել է «Չարի հպումը» սերիալի ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը։

«Գրողը տանի, ի՞նչ է այնտեղ կատարվում». Թրամփը` «Օսկար» հանձնելու մասին. տեսանյութ

Ըստ սցենարի, մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են հայկական խուլ գյուղում: Ստիպված լինելով այնտեղ գիշերել` նրանք շուտով գիտակցում են, որ տեղանքը վտանգավոր է, քանի որ պարզվում է, որ դարեր շարունակ այստեղ է բնակվում  «չար ոգին»։

Նկարահանումներին մասնակցել են ամերիկացի դերասաններ Ջենիֆեր Վիլը, Ջոի Նեսիվոչիան, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, Մելորի Գոլդբերգը և Դենիել Քովինը։ Հայ դերասաններից սերիալում հանդես են գալիս Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Գրիգորյանը Անուշ Առաքելյանը  և այլք։

«Օսկար» մրցանակաբաշխության զվարճալի ու անսպասելի պահերը. տեսանյութեր

«Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների և դափնեկիրների ցուցակը որոշելու են կազմակերպիչները մինչև ապրիլի 26-ը: Պարգևատրման արարողությունը հետաձգվեց անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Ենթադրվում էր, որ այն տեղի կունենա 2020 թվականի հունիսին:

Ըստ թեմայի

Հակադեպրեսանտ գրքերի և ֆիլմերի ընտրանի. ինչ կարդալ ու դիտել այս օրերին
«Դասարանցիները» ֆիլմը էկրան կբարձրանա մարտի 5-ից. ռեժիսորը մանրամասներ է ներկայացնում
«Միստիկ երկիր Առան». ինչու է հետաձգվել Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում
թեգերը:
մրցանակ, հայ, կինո, ֆիլմ

Գլխավոր թեմաներ