00:17 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (795)
130 0 0

Իտալիայի համար դժվարին ժամանակաշրջանում մի շարք հայտնի ֆուտբոլիստներ գոտեպնդող տեսահոլովակ են պատրաստել իտալացիների համար: Մխիթարյանը նույնպես միացել է նրանց:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սոցիալական ցանցերի իտալական տիրույթում ակտիվ տարածվում է «Մենք միասին ենք կորոնավիրուսի դեմ պայքարում» տեսահոլովակը: Տեսանյութում Իտալիայի ֆուտբոլի առաջնության աստղերն ուղերձով դիմում են իտալացիներին՝ գոտեպնդելով կորոնավիրուսի դեմ պայքարում: Տեսաուղերձին միացել է նաև իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանի խորհուրդն ու խնդրանքը․ ի՞նչ է խնդրել Հայաստանի հավաքականի ավագը․ տեսանյութ

Ճանաչված ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը տեսանյութում հորդորում է Իտալիայի ժողովրդին միասնություն պահպանել, հետևելով կանոններին, մնալ տանն ու չվտանգել սեփական առողջությունը։ Հենրիխն իր կոչով ևս միանում է տղաներին և իտալերենով արտասանում հետևյալ միտքը․

«Փոքր ժեստերը համախմբում են մեզ ամեն օր»:

View this post on Instagram

#stayhome #staysafe #covid19

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Նշենք, որ վերջերս The Times-ին տված հարցազրույցում 31-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ չգիտի, թե ակումբում ինչպիսին կլինի իր ապագան, բայց կգերադասեր Իտալիայում մնալ, քանի որ այնտեղ իր բնութագրին համապատասխանող ֆուտբոլ են խաղում։

Մխիթարյան, թե Սմոլինգ. «Ռոման» ընտրության առա՞ջ է կանգնած

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 13 խաղի, խփել 6 գնդակ և դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված մահացությունների թվով Իտալիան առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում: Երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 10,779-ի, իսկ կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է ավելի քան 100 հազարի:

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (795)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը կնվազեցնի Հայաստանի տնտեսական աճի տեմպերը. ԵԱԶԲ–ի կանխատեսումը
Սիմֆոնիկ նվագախումբն իր առցանց կատարումը նվիրել է կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին
Կրթության նախարարը բուհերին առաջարկել է հետաձգել ուսման վարձերի վճարումները
թեգերը:
կորոնավիրուս, Հենրիխ Մխիթարյան, Իտալիա

Գլխավոր թեմաներ