18:15 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)
147 0 0

Հանրահայտ երգչուհին մեկ միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի համավարակի դեմ պայքարող հիմնադրամներին։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ամերիկացի երգչուհի Pink-ը Twitter-ի իր էջում պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս են հայտնաբերել։

«Երկու շաբաթ առաջ իմ ու երեք տարեկան որդուս` Ջեյմսոնի մոտ COVID-19-ի ախտանշաններ ի հայտ եկան։ Բարեբախտաբար, մեր բուժող բժիշկը թեստերի հասանելիություն ուներ։ Թեստ անցանք, իմի արդյունքը դրական էր», - գրել է Pink-ը։

​Դրանից հետո ընտանիքը երկու շաբաթ տանն է մնացել ու հետևել բժշկի ցուցումներին։

«Մի քանի օր առաջ երկրորդ թեստն անցկացրին, ու, բարեբախտաբար, արդյունքը բացասական էր», - գրել է երգչուհին։

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Pink-ը հայտնել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պայքարին մեկ միլիոն դոլար է տրամադրել, որը կհատկացվի Ֆիլադելֆիայի ու Լոս Անջելեսի արտակարգ օգնության հիմնադրամներին՝ առաջնագծում ամեն օր կռվող բուժաշխատողներին սատարելու համար։

Երգչուհին շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, իսկ մարդկանց կոչ է արել տանը մնալ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է ու հասել 770–ի

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)

Ըստ թեմայի

Ի՞նչ տարբերություն` վիրուսից կմեռնենք, թե սովից․ բազմազավակ մոր խնդիրներն ու կորոնավիրուսը
ԱԱՏՄ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ավելի քան 30–ը մեկուսացված են
Լև Լեշչենկոն կորոնավիրուսով հիվանդ չէ․ մնացածը՝ հետո
թեգերը:
կորոնավիրուս, երգչուհի

Գլխավոր թեմաներ