08:54 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12110

Աշխարհի համար այս խառը ժամանակահատվածում ԱՄՆ-ի նախագահը մի փաստաթուղթ է ստորագրել, որը քննադատությունների նոր ալիք է բարձրացրել։ Մինչդեռ դրանով Թրամփը ցանկանում է կործանումից փրկել ամերիկյան տնտեսությունը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով ամրագրում է տիեզերքում պաշարների արդյունահանությամբ զբաղվելու ամերիկացիների իրավունքը։

Փաստաթղթում նշված է, որ «ինչպես իրավաբանորեն, այնպես էլ ֆիզիկապես տիեզերքը բացառիկ տարածք է մարդու գործունեության համար, և ԱՄՆ-ն այն չի դիտարկում որպես հանրային սեփականություն»։ Թեև Սպիտակ տանն արդարացիորեն նշել են, որ նախագահը միայն հաստատել է վաղուց նշված դիրքորոշումը՝ առանց որևէ փոփոխության։

Ռուսաստանի արձագանքը միանգամայն սպասելի էր․ այն զուսպ դատապարտող էր։

Առավել հետաքրքրական է հրամանի ստորագրման փաստը․ Ամերիկան ու այդ երկրի առաջնորդն այս պահին ավելի արդիական խնդիր կարծես չունեն։

Մի կողմից COVID-19-ի ծանր համաճարակը․ (ԱՄՆ-ն վարակվածների թվով առաջատար է, ավելի քան տասը հազար մարդ է մահացել), մյուս կողմից՝ տնտեսական ճգնաժամը։

Տնտեսությունից հետո օրինաչափորեն խարխլվել է նաև սոցիալական ոլորտը։ Գործազրկությունը ռեկորդային է, մասնագետները վախենում են, որ սա միայն սկիզբն է, հետո ավելի վատ է լինելու, իսկ հաջորդ նախագահական ընտրություններին կես տարուց մի քիչ ավելի ժամանակ է մնացել։

Եվ այս իրավիճակում Դոնալդ Թրամփը ճիշտ է  համարել ուշադրությունը սևեռել տիեզերքի վրա, ինչը պատահական չէ, նա բազմիցս ՝է անդրադարձել այս թեմային։

Դոնալդ Թրամփի էքսցենտրիկությունը հաճախ է խոսակցությունների առիթ դառնում․ ընդդիմադիրները նրան մեղադրում են բազմաթիվ մեղքերի, նաև հիմարության ու խելագարության համար։

Սակայն Ապիտակ տանն անցկացրած տարիների ընթացքում Թրամփը ապացուցել է, որ իմիջը միայն արտաքին խաբկանք է, իրականում մեր դիմաց կանգնած է խելացի ու շատ արդյունավետ կառավարիչ, որը կարող է ամենաանբարենպաստ պայմաններում հաջողության հասնել․ նա վարպետորեն կարողացավ հօգուտ իրեն օգտագործել Վաշինգտոնում ստեղծված իրավիճակը, որտեղ նրա դեմ էին աշխատում ԱՄՆ գրեթե բոլոր պետական մարմինները, իսկ տնտեսական համակարգում այնպիսի արդյունք ունեցավ, որը նրա ընդդիմադիրներն անհնար ու անհասանելի էին համարում։ Այժմ, հանգամանքների բերումով, այդ հաջողությունները զրոյացվել են, սակայն դա չի նշանակում, որ դրանք չեն եղել։

Այժմ, երբ սեփական աչքերի առաջ աշխարհը փլուզվում է, ԱՄՆ նախագահը շարունակում է շեշտը դնել տիեզերքի ուսումնասիրության վրա։

Իրականում՝ նա այդտեղ է ելք փնտրում փակուղի մտած ամերիկյան տնտեսության համար։

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Համաշխարհային տնտեսությունը հերթական համակարգային ճգնաժամի մեջ է, ինչի հետևանքով մեծ փոփոխություններ կլինեն։ ԱՄՆ-ի ձեռքում է տնտեսության հիմնական ղեկը։ Շատ լուրջ մրցակցիներ աշխարհում թափ են հավաքել, այնպես որ տեղի ունեցող փոփոխությունները կարող են Վաշինգտոնին ծանր կորուստներ պատճառել։ Ճգնաժամը խորանում է․ «գլոբուսը վերջացել» է, մոլորակի վրա այլևս չկան այնպիսի տարածքներ ու շուկաներ, որոնք կարող են տնտեսական զարգացման հերթական շրջադարձի ռեսուրս դառնալ, ինչպես պատմության ընթացքում պարբերաբար եղել է։

Սկզբունքորեն նոր աղբյուր է պետք, որը երկար ժամանակ կայուն զարգացում կապահովի։ Ըստ ամենայնի՝ Թրամփը, որպես այդպիսին, դիտարկում է տիեզերքը։

Հիսուն-վաթսուն տարի առաջ և՛ մասնագետները, և՛ հանրության լայն զանգվածները վստահ էին, որ XXI դարի սկզբին մարդկությունն ամբողջ թափով ուսումնասիրելու է տիեզերքն ու այնտեղից եզակի և անսահման ռեսուրսներ է ստանալու։

Իրականությունն այդքան էլ լավատեսական չէ։

Անկասկած, վաղ թե ուշ կգրանցվի գիտական ու տեխնոլոգիական առաջընթաց, որը մարդկությանը կստիպի տիեզերքի ուսումնասիրության նոր փուլ սկսել։ Սակայն ակնհայտորեն ռիսկային է հուսալ, որ այն շուտ տեղի կունենա, մինչդեռ Թրամփը կարծես հույսը դրել է դրա վրա։

Ամենայն հավանականությամբ, որպես գործարար ու պետական գործիչ, որը հաջողացնում է դուրս գալ ամենախորը ձախողումներից, Թրամփը վստահ է՝ անհրաժեշտ ռեսուրսների առկայության ու վարչական բավարար ճնշման դեպքում կարելի է լուծել ցանկացած խնդիր։ Թեև, ավելի ճիշտ կլինի ասել՝ գրեթե ցանկացած։

Ըստ թեմայի

Պուտինն ասել է, որ նավթի հարցով պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հետ
Ընտրելու տարբերակ չկա. ԱՄՆ–ն խոստովանել է, որ կախվածություն ունի ռուսական նավթից
Փորձում էին պատժել ՌԴ–ին, ամենաշատը տուժեց ԱՄՆ–ն. Հայաստանը ևս տուժածների շարքում է
ԱՄՆ 73 կոնգրեսական առաջարկում են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին
թեգերը:
ԱՄՆ, տիեզերք, Դոնալդ Թրամփ

Գլխավոր թեմաներ