08:25 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)
138801

Փորձագետները հույս ունեն, որ այս արդյունքը թույլ կտա ուսումնասիրություններ սկսել կորոնավիրուսով վարակման դեպքում այս դեղամիջոցն օգտագործելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Antiviral Research-ը գրում է, որ ավստրալացի գիտնականները դեղամիջոց են հայտնաբերել, որն ի վիճակի է երկու օրվա ընթացքում հետ մղել կորոնավիրուսը։

Ըստ պարբերականի՝ հակամակաբուծային դեղամիջոցն ընդամենը 48 ժամվա ընթացքում գրեթե լիովին կանխում է COVID-19 կորոնավիրուսի բազմացումը։ Ըստ գիտնականների՝ խոսքը գնում է Իվերմեկտին կոչվող պատրաստուկի մասին, որը մշակվել է դեռ 1975թ-ին։

Մելբուռնի Թագավորական հոսպիտալի և Մոնաշի համալսարանի մասնագետները լաբորատոր պայմաններում փորձարկել են իվերմեկտինի ազդեցությունը SARS-CoV-2-ով վարակված բջիջների վրա, դեղամիջոցն ավելացնելով վարակումից 2 ժամ անց։

Պարզվել է՝ այդ դեղամիջոցի մեկ չափաբաժնի օգնությամբ 24 ժամ հետո վիրուսային ՌՆԹ-ի քանակը նվազում է 93 տոկոսով, իսկ երկու օր անց՝ ավելի քանի 99 տոկոսով։

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

«Իվերմեկտինով մշակված բջիջների վրա ազդեցությունը 48 ժամ հետո հասավ վիրուսային ՌՆԹ-ի 5000 անգամ կրճատման՝ վերահսկողական նմուշների համեմատ»,-նշում են փորձագետները։

Ընդ որում՝ փորձարկման ընթացքում իվերմեկտինը բջիջիների վրա որևէ թունավոր ազդեցություն չի ունեցել։ Գիտնականները հույս ունեն, որ այս արդյունքները թույլ կտան հետազոտություններ սկսել՝ կորոնավիրուսով վարակման դեպքերում դեղամիջոցի օգտագործման նպատակով։

Նրանք ենթադրում են, որ իվերմեկտինն ի վիճակի է նվազեցնել SARS-CoV-2-ի վիրուսային ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև սահմանափակել վիրուսի փոխանցումը մի մարդուց մյուսին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Գիտնականները պարզել են, թե երբ կարող է կորոնավիրուսը տարածման պիկին հասնել

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)

Ըստ թեմայի

Բժշկական դիմակները թանկացե՞լ են. հանձնաժողովը դեղատներ է մտել
Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը
Բազմադեղաբուժություն. ովքեր են օրական 4–ից ավելի դեղ խմում
թեգերը:
Դեղ, փորձագետ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ