20:40 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)
672 0 0

Չինացի համաճարակաբանի խոսքով` ի տարբերություն 1918  թվականին բռնկված իսպանական գրիպի համավարակի, այսօրվա կառավարությունների ձեռնարկած միջոցները բավականին մեծ դերակատարություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը «Ժենմին ժիբաո» պարբերականի հետ զրույցում ասել է, թե երբ է կորոնավիրուսի համավարակը նահանջելու։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ներկայիս տեմպերը, սպասված բեկումնային պահն աշխարհում կլինի առնվազն երկու շաբաթ հետո։

Համաճարակաբանը պարզաբանել է, որ հիմա իր տարբերություն 1918  թվականին բռնկված իսպանական գրիպի համավարակի, կառավարությունների ձեռնարկած միջոցները բավականին մեծ դերակատարություն ունեն։ Եթե այդ միջոցառումներն ավելի խիստ լինեն, համավարակը արագ կնահանջի։

«Օրինակ` Իտալիայում շատ է տուժել հյուսիսը, սակայն այնտեղ կան փոքր քաղաքներ, որտեղ բավականին խիստ միջոցներ էին կիրառվում, մարդիկ պահում էին հեռավորությունը, դիակներ էին դնում, ու արդյունքում վարակվածներ գրեթե չկան», - ասել է փորձագետը։

Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝  համաճարակաբանը հավելել է, որ դժվար է կորոնավիրուսային իրավիճակի զարգացման կանխատեսումներ անել ամբողջ աշխարհի համար, քանի որ որոշ երկրներում անկանխատեսելի գործոնները շատ կան։

Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)

Ըստ թեմայի

Վորոնեժում կորոնավիրուսից 63-ամյա տղամարդ է մահացել
Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է հայտնաբերվել
թեգերը:
համաճարակ, համավարակ, Հայաստան, Չինաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ