00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային համերաշխություն․ ի՞նչ է լինելու հետո

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցСтационарная платформа компании "Лукойл" в северной части акватории Каспийского моря
Стационарная платформа компании Лукойл в северной части акватории Каспийского моря - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը նավթարդյունաբերող խոշոր երկրներին ստիպեց համաձայնության գալ ու սև ոսկու արդյունահանման ծավալների մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Արդյո՞ք դա կփրկի նավթի շուկայում տիրող իրավիճակը։

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

«ՕՊԵԿ+»-ի գագաթնաժողովի շրջանակում նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը չի կարողանա փոխհատուցել կորոնավիրուսի պատճառով նավթի պահանջարկի կրճատումը, հետևաբար գները վերականգնելու հնարավորությունը նույնպես սահմանափակ է։ Սակայն առանց այդ համաձայնագրի նավթային շուկայի վիճակն ավելի վատ կլիներ։

Ваге Давтян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

The Guardian բրիտանական պարբերականը, հղում անելով Goldman Sachs ամերիկյան բանկին, գրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամը ապրիլ-մայիս ամիսներին պահանջարկը կկրճատի օրական 19 միլիոն բարելով, հետևաբար նույնիսկ եթե արդյունահանման կրճատումները վաղը համաձայնեցվեն, միևնույնն է` դրանք արդեն չափազանց ուշացած կլինեն առաջիկա շաբաթներին գնի անկումը կանխելու համար, երբ նավթամբարները գրեթե ամբողջությամբ լցված կլինեն։

«ՕՊԵԿ+» գործարքը ոչ միայն օգնում է այսօրվա գներին ու նավթ արտահանող երկրների բյուջեի եկամուտներին, այլև բարդ փոխզիջում է` ուղղված ապագային, այսինքն՝ համավարակի ավարտից հետո տնտեսական վերականգնման շրջանին։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ի փրկությունը տիեզերքո՞ւմ է փնտրում

«Նախագիծը («ՕՊԵԿ+») կարող է բավարար լինել գների հետագա անկումը կանխելու համար, բայց բավարար չէ դրանց աճի համար», - ասել է IHS Markit գործակալության էներգետիկ շուկաների վերլուծաբան Մարշալ Սթիվզը։

Վիրտուալ գագաթնաժողովից հետո արված պաշտոնական հայտարարության գլխավոր կետը նույնպես վկայում է, որ «ՕՊԵԿ+» գործարքը միտված է ապագային, ոչ թե առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։

Месторождение нефти в Мидленде на закате (22 августа 2018). Техас - Sputnik Արմենիա
Ինչ են պայմանավորվել «ՕՊԵԿ+»-ի երկրները․ սա գործարք է, այն էլ ժամանակավոր

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են 2020 թվականի մայիսի 1-ից նավթի ընդհանուր արդյունահանումը նվազեցնել օրական 10,0 միլիոն բարելով: Սա արվել է նախնական երկու ամիս ժամկետով՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Դրան հաջորդող վեց ամիսների ընթացքում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ընդհանուր համաձայնեցված շտկումը կկազմի 8,0 միլիոն բարել, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից 2022 թվականի ապրիլի 30-ը՝ օրական 6,0 միլիոն բարել։

Շտկումները հաշվարկելու համար սկզբնական ցուցանիշ է համարվում 2018 թվականի հոկտեմբերը։ Բացառություն են Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ու Ռուսաստանի Դաշնությունը՝ օրական 11,0 միլիոն բարել նույն բազային ցուցանիշով։ Համաձայնագիրը գործելու է մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը, սակայն դրա երկարացումը կդիտարկվի 2021 թվականի դեկտեմբերին։

Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը

Պետք է նշել, որ գործարքը դեռ կարող է ձախողվել, քանի որ «ՕՊԵԿ+»-ի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ոչ ոք չի կարող «անվճար տոմս» ստանալ դեպի լուսավոր նավթային ապագա։ Այդ պատճառով եզրափակիչ բանաձևում նշված է, որ բոլոր կրճատումներն ուժի մեջ կմտնեն միայն եթե Մեքսիկան (միակ երկիրը, որը չի սատարել գործարքը) համաձայնի կրճատել նավթի արդյունահանումը օրական 400 հազար բարելով։

Սա սկզբունքային հարց է, քանի որ եթե թեկուզ մեկը չմասնակցի (թող որ ոչ ամենախոշոր նավթարդյունաբերողը) գործարքին, ապա այն կտապալվի։ Սաուդյան Արաբիան ու Ռուսաստանը, որոնք միասին վերահսկում են համաշխարհային նավթարդյունահանման ավելի քան 20%-ը, չեն կարող բոլոր կրճատումները միայնակ իրականացնել։

Президент РФ В. Путин встретился с премьер-министром Израиля Б. Нетаньяху - Sputnik Արմենիա
Պեսկովը` Պուտինի դիրքորոշման մասին․ բոլորը շահում են «ՕՊԵԿ+»-ի որոշումից

Մեքսիկան չի կարող անտեսել Թրամփին, որը չափազանց շահագրգռված է գործարքի կայացման հարցում։ Ավելին՝ BBC-ն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է ժամանակավորապես իր վրա վերցնել ֆինանսական այն կորուստները, որոնք հարավային հարևանը կկրի նավթարդյունահանման կրճատման պատճառով։

Մեծ հաշվով, նավթի գնի հետագա փոփոխություններն այն երկրների ձեռքերում են, որոնք հիմա պայքարում են համավարակի դեմ․ որքան շուտ այն ավարտվի, այնքան շուտ գները կվերականգնվեն, թեև դրանում որոշ դերակատարություն կարող է ունենալ Մեքսիկայի համառությունը։ Բայց այն, ինչը կարող էին անել նավթային մեծ դաշինքի ներկայացուցիչները «ՕՊԵԿ+»-ի շրջանակում, արդեն արվել է, և դրա արդյունքը կարելի է համաշխարհային նավթային դիվանագիտության մեծ ձեռքբերում համարել։

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Լրահոս
0