19:41 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
2183 0 0

Կոճապղպեղի արմատն իր օգտակար հատկությունների ու համային որակների շնորհիվ կիրառվել է տարբեր ժողովուրդների կողմից։ Իսկ կորոնավիրուսի համավարակի օրերին այն էլ առավել պահանջված է դարձել, այդ թվում՝ Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Կոճապղպեղը «ծնունդով» Հարավարևելյան Ասիայից է, սակայն վերջին տարիներին այն կիրառելի է դարձել աշխարհի շատ երկրներում։

Այն առանձնանում է յուրահատուկ սուր համով, անգերազանցելի բույրով և բուժիչ հատկություններով։ Կոճապղպեղը կարելի է օգտագործել թարմ, աղացած ու մարինացված տարբերակով։ Այն կարելի է ավելացնել ինչպես ուտեստների, այնպես էլ թխվածքի ու ըմպելիքի մեջ։

Կոճապղպեղը ժողովրդական բժշկական այն հազվադեպ միջոցներից է, որը ընդունված է ավանդական բժշկության կողմից։ Գիտական հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ դրա օգտակար հատկություններից շատերը իրական են։ Բժշկության մեջ սովորաբար օգտագործում են այդ բույսի փոշին, յուղը կամ թուրմը։

Օրինակ` կոճապղպեղի յուղը կիրառում եմ ինհալացիաների ժամանակ, օգտագործում են տաքացնող մերսումներ անելիս, այն նաև ուժեղ սթրեսի ժամանակ հանում է լարվածությունը։

Ամենաօգտակարը թարմ կոճապղպեղն է, օգտակարությամբ թարմին հաջորդում է դրա չոր համեմունքը։ Արմատապտուղը սառեցնելու և մարինացնելու դեպքում վիտամինները քայքայվում են, թեև ակտիվ նյութերը մասամբ պահպանվում են։

Օգտակար հատկություններ

Կոճապղպեղի արմատները մի շարք օգտակար հատկություններ ունեն։ Չափավոր օգտագործելու դեպքում դրանք արագացնում են նյութափոխանակությունը։ Հենց այդ պատճառով այն օգտագործվում են նիհարելու համար։

Ինչպես փրկվել խումարից․ լավագույն միջոցները

Այն հիանալի օգնում է մարսողության հետ կապված խնդիրների, նաև սննդային թունավորումների, սրտխառնոցի ու փսխումի ժամանակ։ Մագնիումի մեծ քանակի շնորհիվ  թունավոր նյութերն ավելի արագ են հանվում օրգանիզմից, լավանում է նաև նյարդային համակարգի աշխատանքը։

Ասկորբինաթթվի, В, А խմբի վիտամինների, ցինկի, կալցիումի, յոդի ու բնական հակաբիոտիկների պարունակության շնորհիվ կոճապղպեղն ամրացնում է օրգանիզմն ու  բարձրացնում է իմունիտետը։

Կոճապղպեղը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը հակաօքսիդանտների շնորհիվ պայքարում է ուղեղի բջիջների մահվան դեմ։ Հատկանշական է, որ այն հիանալի միջոց է նյարդադեգեներատիվ հիվանդությունների, մասնավորապես՝ ալցհայմերի ու պարկինսոնի հետաձգման համար։ Բացի այդ, արմատը լավացնում է կոգնիտիվ գործառույթներն ու լավացնում է հիշողությունը։

Հետազոտությունների համաձայն՝ կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակը։

Բացի այդ, կոճապղպեղը լավացնում է շրջանառությունն անոթներում, նվազեցնում է տրոմբի գոյացման  ռիսկը։ Այդ պատճառով այս համեմունքը հաճախ արյան բարձր խտություն ունեցող մարդկանց են խորհուրդ տալիս օգտագործել։

Փոքր կոնքի օրգաններում արյան շրջանառությունը ուժեղացնելու շնորհիվ կոճապղպեղը պայքարում է սեռական դիսֆունկցիաների դեմ։

Կոճապղպեղի վնասը

Կծու արմատապտուղը գրգռում է ստամոքսի ու աղիների լորձաթաղանթը, այդ պատճառով խոցի, գաստրիտի, թութքի կամ կոլիտի ժամանակ արգելվում է այդ մթերքն օգտագործել։ Բացի այդ, այն ուժեղացնում է սեկրեցիան, ինչը բացասաբար է ազդում լյարդի ու լեղապարկի վրա, եթե այդ օրգանները խնդիր ունեն։ Կոճապղպեղը հակացուցված է նաև ցիռոզ, հեպատիտներ ու քարեր ունեցողների համար։

Եթե մարդ հակված է արյունահոսության, բարձր ճնշման ու սրտի հետ խնդիրներ ունի, պետք է հրաժարվի այդ արմատապտղի կիրառումից, քանի որ այն ուժեղացնում է արյան հոսքը։

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից

Չնայած կոճապղպեղը հակափսխային միջոց է ծովային հիվանդության, քիմիաթերապիայից հետո, նաև հղիության ժամանակ, բայց հենց հղիները պետք է զգույշ լինեն այդ բույսը կիրառելիս, քանի որ այն բարձրացնում է տոնուսը։ Կոճապղպեղը կարելի է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Ընդհանուր առմամբ սննդաբանները խորհուրդ են տալիս չչարաշահել կոճապղպեղն ու այն փոքր քանակով կիրառել, քանի որ հնարավոր չէ հաստատ իմանալ՝ օրգանիզմն ինչպես կարձագանքի այդքան հագեցած մթերքին։

Ըստ թեմայի

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ
Անօգուտ օրենք, թե ավտովթարների կանխում. ո՞ր դեպքում բալային համակարգն ավելի օգտակար կլինի
Վարպետության դաս Նիկոլ Փաշինյանից, կամ ինչպես օգտակար սնվել արտակարգ դրության ժամանակ
թեգերը:
օրգանիզմ, կոճապղպեղ

Գլխավոր թեմաներ