15:29 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
254210

Այս մթերքը վաղուց դադարել է սովորական համեմունք լինելուց: Այն ակտիվորեն օգտագործվում է բժշկության, ինչպես նաև կոսմետոլոգիայի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի –Sputnik. Food.news–ը գրում է, որ գիտնականները հայտնել են մարդու օրգանիզմի համար ամենահզոր բնական ախտահանող միջոցի անունը, որը կանխում է բորբոքումները:

Ամերիկացի սննդաբան Ջեսիկա Քորդինգի կարծիքով` ամենաուժեղ ախտահանիչ և հակաբորբոքային ազդեցությամբ է օժտված քրքումը։

Գիտնականները պնդում են, որ այս համեմունքն օգնում է աղիների և հոդերի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև օգտակար է պաթոգեն միկրոֆլորայից ազատվելու համար:

Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջացնում․ խորհուրդներ մասնագետից

Գիտնականները խորհուրդ են տալիս քրքումն ավելացնել աղցանների, հավի, ձկան մարինադի, ինչպես նաև խավարտի մեջ։ Քրքումը հիանալի համադրվում է սև պղպեղի հետ, իսկ այն, ինչպես հայտնի է, պիպերին է պարունակում, որը նպաստում է քրքումի առավել լավ յուրացմանը։

Քրքումը կոճապղպեղի ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: Այն տարածված է Ասիայի և Օվկիանիայի գրեթե բոլոր երկրներում: Հայտնի է իր օգտակար բուժիչ հատկություններով և շատ երկրներում օգտագործվում է տարատեսակ ուտեստներ պատրաստելու համար:

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Ըստ թեմայի

Կոկորդին՝ ոչ, բայց ձեռքերին կհերիքի. Հայաստանում կավելացնեն բժշկական սպիրտի արտադրությունը
Ինչպես են Հայաստանում հակասեպտիկներ արտադրում
Ալկոգելների արտադրությունը խիստ վերահսկվում է. քանի՞սը սերտիֆիկատ չեն ունեցել
թեգերը:
կորոնավիրուս, ախտահանում

Գլխավոր թեմաներ