12:35 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
196 0 0

Թեև Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամենրի լիազորություններից, սակայն լրատվամիջոցները չեն դադարում նրանց ուշադրության կենտրոնում պահել։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Կալիֆոռնիայում գտնվող շքեղ առանձնատունը, որը պատկանում էր Մել Գիսբոնին, իսկ ավելի վաղ՝ «Գաղտնի նյութեր» սերիալի աստղ Դևիդ Դուխովնիին։ Լուսանկարները կարելի է դիտել այս հղումով։

Գործարքի մասին հայտնել է անշարժ գույքի հոլիվուդյան գործակալ Անդրեա Պայլոտը։ Նա Instagram-ի իր էջում գրառում է արել․ «Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնում են Մել Գիբսոնի տունը»։ Աստղերի տների առք ու վաճառքով զբաղվող ռիելթորը այն «դարի գործարք» է անվանել, սակայն շուտով ջնջել է հրապարակումն ու հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

Ավելի վաղ ինսայդերը The Sun-ին հայտնել է, որ չհրապարակելու մասին համաձայնագիր է կնքվել և կարող է միայն նշել, որ շուկայում այլևս նման առանձնատներ չկան, այն եզակի է։

Գործարքի արժեքը գնահատվում է 15 միլիոն դոլար։ Երբ 2008 թվականին Մել Գիբսոնը գնում էր այն Դևիդ Դուխովնիից, դրա դիմաց վճարել էր 11,5 միլիոն դոլար։ Առանձատունը գտնվում է բլուրների վրա ու շրջապատված է հարուստ բուսականությամբ։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հեռացել են Կանադայից

Տան դիմացի հատվածից ու մինի լողավազանից օվկիանոսի ու ձորի տեսարան է բացվում, իսկ երկրորդ հարկից բլուրներ են երևում։ Առանձնատան մակերեսը 611 քառակուսի մետր է, այնտեղ կա հինգ ննջասենյակ, հինգ լոգարան, բուխարիով հյուրասենյակ, մարզասրահ և այլն։

Ավելի վաղ ամուսինները հայտարարել են Archewell (Арчивэлл) նոր բարեգործական կազմակերպության ստեղծման մասին, որը կոչել են իրենց որդու՝ Արչիի պատվին։

Ըստ թեմայի

Մեգան Մարքլը որոշել է նորաձևությամբ զբաղվել․ The Sun
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հայտարարել են նորածին որդու անունը
Մեգան Մարքլը «մերժել» է Դոնալդ Թրամփին․ ինչու դքսուհին չի մասնակցի ընդունելությանը
Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն
թեգերը:
առանձնատուն, Արքայազն Հարրի, Մեգան Մարքլ

Գլխավոր թեմաներ