07:43 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
513 0 0

Գիտնականներն ուսումնասիրել են 422 218 մարդու տվյալները, որ պարզեն՝ ինչպես է գենետիկան ազդում նստակյաց կյանքով ապրողների վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Գրոգինգենի համալսարանի նիդեռլանդցի գիտնականները հայտնաբերել են, որ նստակյաց կյանքի հետ կապված գենետիկ մուտացիաներ կան։ Այս տեղեկությունը հրապարակել է medicalxpress.com կայքը։

Nature Communications ամսագրում հրապարակած հոդվածում գիտնականները տեսակետ են հայտնել, որ հեռուստացույցի առաջ անցկացրած երկար ժամանակը կարող է ավելացնել սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը։

Գիտնականներն ուսումնասիրել են 40-ից 69 տարեկան 422 218 մարդու տվյալները UK Biobank –ից, որ պարզեն՝ ինչպես է գենետիկան ազդում նստակյաց կյանքով ապրողների վրա։

Գիտնականները բացահայտել են 169 լոկուս (ֆիքսված տեղ քրոմոսոմ), որոնք կապված են նստակյաց կյանքի հետ։

Ինչ կարող են միասին անել հայերը և հրեաները. գիտնականներից չեն պրծնի անգամ «սև խոռոչները»

Ընդ որում՝ դրանից 145-ը հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք նախընտրում են ազատ ժամանակը հեռուստացույցի առաջ անցկացնել, իսկ 36-ն այն մարդկանց մոտ, որոնք ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց։ Եվս չորս լոկուս կապված է մեքենա վարելու հետ։

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ հեռուստացույցի մոտ երկար ժամանակ անցկացնող մարդիկ ավելի հաճախ են տառապում սրտի իշեմիկ հիվանդությունից։ Հատկանշական է, որ նման փոխկապակցվածություն չի եղել համակարգչի մոտ կամ ղեկին երկար ժամանակ անցկացնող մարդկանց մոտ։

Արտանետումները կվերածվեն կավիճի ու տրավերտինի. հայ գիտնականի նոր սարքը

Ըստ թեմայի

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում
Ինչ կտա արտակարգ դրության ռեժիմը հայերին, կամ ինչ անել, եթե անելիքդ որոշողը դու չես
«Փրփրուն» հաճույք և ոչ միայն. 10 միջոց ինքնամեկուսացումը լավ անցկացնելու համար
թեգերը:
գիտնական

Գլխավոր թեմաներ