20:56 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (195)
13001

Ռեփերը պնդում է, որ իր կարողությունը գերազանցում է 3 մլրդ դոլարը։ Միայն 1.26 մլրդ դոլար երգչին բերել է նրա Yeezy ապրանքանիշը:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Forbes ամսագիրը միլիարդատեր է ճանաչել ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին։ Ըստ ամսագրի` երգչի կարողությունը 1,3 մլրդ դոլար է:

Forbes-ը Ուեսթին դասել է միլիարդատերի շարքում այն բանից հետո, երբ ռեփերը համաձայնել է ներկայացնել իր բիզնեսի փաստաթղթերը և բանկային հաշիվներից քաղվածքները:

Թեև Forbes-ի գնահատականներով Քանյե Ուեսթի կարողությունը մի փոքր գերազանցում է մեկ միլիարդ դոլարը, սակայն ինքը` Քանյեն պնդում է, որ իր կարողությունը կազմում է ավելի քան 3 մլրդ դոլար։

Այդ գումարի մի մասը ՝ 1,26 մլրդ դոլարը, երգչին բերել է նրա Yeezy ապրանքանիշ ։ Ամսագրի հաշվարկներով ՝ Ուեսթի մնացած ակտիվների արժեքն ընդհանուր առմամբ կազմում է շուրջ 125 մլն դոլար:

Ջերմության հետքերով․ ինչպես ամերիկուհու թեթև ձեռքով Գյումրին հայտնվեց Forbes-ում

Նշենք, որ Քանյե Ուեսթն ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է։ Նրանք 4 զավակ ունեն` 2 աղջիկ և 2 տղա։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (195)

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանին «ապաստարանը» չփրկեց. Նորթը հայտնվեց մոր դիմահարդարման տեսանյութում
Քիմ Քարդաշյանը բոլորին խնդրում է դիտել «Ցեղասպանության թոռները» տեսահոլովակը
«Սրանք իմ նախնիներն են». Քիմ Քարդաշյանն աշխարհին պատմել է Հայոց ցեղասպանության մասին
թեգերը:
միլիոնատեր, Քանյե Ուեսթ, Forbes, ամուսին, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ