02:53 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)
292 0 0

Բուժաշխատողները այդկերպ փորձել են երկրի իշխանությունների ուշադրությունը հրավիրել դիմակների և այլ պաշտպանիչ միջոցների սակավության խնդրի վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ գերմանացի բժիշկներն ի նշան բողոքի՝ մերկ լուսանկարներ են հրապարակել։

Լուսանկարներում բժիշկները մարմնի ինտիմ հատվածները ծածկել են թղթապանակներով, զուգարանի թղթի փաթեթներով և բժշկական սարքավորումներով։ Այդպիսով նրանք փորձել են իշխանությունների ուշադրությունը հրավիրել դիմակների և պաշտպանիչ այլ միջոցների բացակայության վրա։

Պարբերականը փոխանցում է բուժաշխատողների խոսքերը, որոնք գիտակցում են կորոնավիրուսով վարակման ռիսկը և շարունակում են աշխատել հիվանդների հետ, սակայն նրանց  համբերությունն էլ է արդեն սպառվել։

«Օգնության մեր կոչերը մի քանի ամիս շարունակ անուշադրության են մատնվել։ Մեր մերկությունը խորհրդանշում է, թե որքան խոցելի ենք մենք ու որքան անպաշտպան»,-թերապևտ Ռուբեն Բեռնաուի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Պուտինը՝ COVID-19-ի մասին․ համաշխարհային էներգետիկան լուրջ ցնցումների է ենթարկվել

Բժիշկ Յանա Հուսեմաննն էլ հայտնել է, որ բժիշկները մտադիր են շարունակել պացիենտների բուժումը, սակայն հրաժարվում են «թնդանոթի միս» դառնալ։

«Եթե մենք սովորել են վերքեր կարել, ինչո՞ւ պետք է ժամանակ ծախսենք դիմակներ կարելու վրա»,-հարցնում է բժիշկը։

Բուժանձնակազմը ահազանգել Է նաև հիվանդանոցներից ախտահանիչների և դիմակների գողության մասին:

Ապրիլի 29-ի դրությամբ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 հազար դեպք։ Մահացել է 6314 մարդ, առողջացել՝ ավելի քան 110 հազարը։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)

Ըստ թեմայի

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին
Ապակու տարբեր կողմերում․ բժիշկ հոր ու կամավոր դստեր հանդիպման լուսանկարը հուզել է մարդկանց
Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկը բուժվել է կորոնավիրուսից
թեգերը:
Լուսանկար, Գերմանիա, բժիշկ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ